Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 18-րդ հոդվածում`
1) 1-ին կետի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Ամսական հարկվող
եկամտի չափը Հարկի գումարը
Մինչև 80.000 դրամ հարկվող եկամտի 10 տոկոսը
80.000-ից մինչև 2.000.000 դրամ 8.000 դրամին գումարած 80.000 դրամը գերազանցող
գումարի 20 տոկոսը
2.000.000 դրամից ավելի 392.000 դրամին գումարած 2.000.000 դրամը գերազանցող գումարի 25 տոկոսը»:
2) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով`
«Սույն մասով սահմանված դրույքաչափը չի կիրառվում անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի կողմից որպես անհատ ձեռնարկատեր գույքը վարձակալության տալուց ստացված եկամուտների նկատմամբ: Այդ եկամուտներից եկամտահարկը հաշվարկվում է սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված դրույքաչափերով:»: