Հոդված 4
Հոդված 4.
Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում`
1) «ե» ենթակետի «և հովանավորչական» բառերը փոխարինել «, հովանավորչական և կառավարման ծառայությունների» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժդ» ենթակետով`
«ժդ) բանկ և (կամ) վարկային կազմակերպություն չհամարվող սուբյեկտներից ներգրավված փոխառությունների դիմաց հաշվետու տարում վճարման ենթակա տոկոսների` հաշվետու տարվա արդյունքներով հարկատուի (բացառությամբ բանկերի և վարկային կազմակերպությունների) զուտ ակտիվների (հարկատուի ակտիվների և պարտավորությունների դրական տարբերության) կրկնապատիկը, իսկ բանկերի և վարկային կազմակերպությունների դեպքում զուտ ակտիվների (հարկատուի ակտիվների և պարտավորությունների դրական տարբերության) իննապատիկը գերազանցող գումարը:
Սույն ենթակետի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված` միջազգային զարգացման կազմակերպություններից ստացված փոխառությունների դիմաց վճարման ենթակա տոկոսների, ինչպես նաև պարտքային արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման միջոցով ներգրավված միջոցների դիմաց վճարման ենթակա տոկոսների վրա:»: