Հոդված 8
Հոդված 8.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:
Սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված չափով շահութահարկի կանխավճարները առաջին անգամ կատարվում են 2012 թվականի առաջին եռամսյակի համար` հիմք ընդունելով 2011 թվականի շահութահարկի փաստացի գումարը և (կամ) շահութահարկի հաշվարկային մեծությունը, եթե հարկ վճարողները 2011 թվականի շահութահարկի հաշվարկը հարկային մարմին ներկայացրել են մինչև 2012 թվականի մարտի 15-ը ներառյալ:
2011 թվականի շահութահարկի հաշվարկը 2012 թվականի մարտի 15-ից հետո ներկայացվելու դեպքում 2012 թվականի 1-ին եռամսյակի համար շահութահարկի կանխավճարի մեծությունը որոշվում է Օրենքի 47-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2011 թ. դեկտեմբերի 21
Երևան
ՀՕ-301-Ն