Հոդված 3
Հոդված 3.
Օրենքի 20-րդ հոդվածի 15-րդ կետի «բազային տուրքի տասնապատիկի չափով» և «բազային տուրքի 20-պատիկի չափով» բառերը փոխարինել համապատասխանաբար «բազային տուրքի 30-պատիկի չափով» և «բազային տուրքի 60-պատիկի չափով» բառերով, իսկ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 44-47-րդ կետերով`
«44. Թվային տախոգրաֆի`
ա) վարորդի քարտը տալու համար բազային տուրքի
50-ապատիկի չափով
բ) կազմակերպության քարտը տալու համար բազային տուրքի
70-ապատիկի չափով
գ) արհեստանոցի քարտը տալու համար բազային տուրքի
70-ապատիկի չափով
45. Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ կամ չվնասազերծված տարաներ փոխադրելու թույլտվություն տալու համար բազային տուրքի
10-ապատիկի չափով
46. Հայաստանի Հանրապետության
բեռնափոխադրողներին Տրանսպորտի նախարարների
եվրոպական կոնֆերանսի անդամ
պետությունների միջև անսահմանափակ
քանակով երթեր կատարելու իրավունք
տալու համար`
ա) 6 շաբաթ ժամկետով բազային տուրքի
5-ապատիկի չափով
բ) 1 տարի ժամկետով բազային տուրքի
20-ապատիկի չափով
47. Հայաստանի Հանրապետության
բեռնափոխադրողներին ավտոմոբիլային
փոխադրումների մասին միջազգային
համաձայնագրերով սահմանված մեկանգամյա
փոխադրման իրավունք տալու համար բազային տուրքի
5-ապատիկի չափով»: