Հոդված 3
Հոդված 3.
Օրենսգրքի 228-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3. Քննարկելով կասեցման դիմումը` վերադաս մաքսային մարմինը 7-օրյա ժամկետում կայացնում է դիմումը բավարարելու կամ այն մերժելու մասին որոշում:
Դիմումը բավարարելու մասին որոշում կայացնելու դեպքում վերոհիշյալ 7-օրյա ժամկետում վերադաս մաքսային մարմինը մտավոր սեփականության օբյեկտը գրանցում է գրանցամատյանում և այդ մասին տեղեկություն հրապարակում իր պաշտոնական կայքէջում` նշելով նաև այն ժամանակահատվածը, որի ընթացքում մաքսային մարմինները համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկեն և դրանց մասին տեղեկացնեն հայտատուին: Նշված ժամանակահատվածը հաշվարկվում է պաշտոնական կայքէջում տեղեկությունների հրապարակման օրվան հաջորդող 20-րդ օրվանից: Հայտատուի հիմնավորված դիմումի համաձայն ժամանակահատվածը, որի ընթացքում մաքսային մարմինները համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկեն, կարող է երկարաձգվել վերադաս մաքսային մարմնի կողմից:
Կասեցման կամ ժամանակահատվածի երկարաձգման դիմումները մերժելու դեպքում վերադաս մաքսային մարմինն այդ մասին հայտատուին տեղեկացնում է հիմնավորված և գրավոր, ինչը կարող է բողոքարկվել դատական կարգով:»: