Հոդված 3. Oրենքի 8-րդ հոդվածում`
Հոդված 3. Oրենքի 8-րդ հոդվածում`
1) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«5) հանձնարարության կամ պրինցիպալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերի հիման վրա հանձնակատարի կամ գործակալի կողմից մատուցվող ծառայությունների մասով ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում համապատասխանաբար` հանձնակատարին, գործակալին հասանելիք գումարը (վարձատրության և հանձնակատարի կամ գործակալի կողմից իր անունով կատարած ծախսերի դիմաց որպես փոխհատուցում վճարվող գումարը` առանց ԱԱՀ-ի), իսկ հանձնարարողի, պրինցիպալի համար ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում հանձնարարության կամ գործակալության պայմանագրի հիման վրա մատակարարված ապրանքի կամ մատուցված ծառայության ընդհանուր արժեքը` առանց ԱԱՀ-ի:
Կոմիսիոների կամ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերի դեպքերում (բացառությամբ սույն կետով նախատեսված դեպքի) կոմիսիոների կամ գործակալի մոտ ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում կոմիսիայի կամ գործակալության պայմանագրի հիման վրա մատակարարված ապրանքի կամ մատուցված ծառայության ընդհանուր արժեքը (առանց ԱԱՀ-ի), իսկ կոմիտենտի կամ պրինցիպալի համար ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում հանձնարարության կամ գործակալության պայմանագրի հիման վրա մատակարարված ապրանքի կամ մատուցված ծառայության արժեքի (առանց ԱԱՀ-ի) և համապատասխանաբար` կոմիսիոների կամ գործակալի հասանելիք գումարի (առանց ԱԱՀ-ի) տարբերությունը:
Կոմիսիոների կամ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրով սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետում նշված` ֆիզիկական անձի այն գույքի օտարման գործարքների դեպքում, որոնց օտարումը, համաձայն օրենքի, ԱԱՀ-ով հարկվող գործարք չի համարվում, կոմիսիոների կամ գործակալի մոտ ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում համապատասխանաբար` կոմիսիոների կամ գործակալի վարձատրության գումարը (առանց ԱԱՀ-ի).».
2) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«6) ապրանքների անհատույց մատակարարման, ծառայությունների անհատույց մատուցման, ինչպես նաև այն դեպքում, երբ դրանց դիմաց տվյալ գործարքների (գործառնությունների) համար սովորականի համեմատ կիրառվում են գործարքի իրական արժեքից 20 և ավելի տոկոսով ցածր գներ (մասնակի հատուցում), հարկման օբյեկտ է համարվում այդպիսի կամ նույնանման գործարքների համար համեմատելի հանգամանքներում որպես հարկվող շրջանառություն ընդունվող՝ սույն օրենքին համապատասխան որոշվող մեծության (գործարքի արժեքի, վճարի վարձատրության, պարգևի կամ այլ դրամական հատուցման մեծության), իսկ դրա բացակայության դեպքում՝ համանման պայմաններում գործող այլ հարկ վճարողի կողմից համեմատելի հանգամանքներում նույնանման գործարքների համար սովորաբար որպես հարկման օբյեկտ ընդունվող մեծության (գործարքի իրական արժեքի) 80 տոկոսը կազմող մեծությունը.».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետով`
«12) անկախ սույն հոդվածով սահմանվածից` անմիջական ներմուծող կամ անմիջական արտադրող հանդիսացող ԱԱՀ վճարողի հաշվետու ժամանակաշրջանում իրականացրած` ԱԱՀ-ի 20% (ներառյալ` հաշվարկային 16.67%) դրույքաչափով հարկվող (այսուհետ սույն կետում` հարկվող)` հարկային հաշիվներով չհիմնավորված գործարքների սույն հոդվածով սահմանված կարգով որոշվող հարկվող շրջանառությունն ավելացվում է 20 տոկոսով, եթե նրանց կողմից ներմուծված կամ Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքների (բացառությամբ բենզինի և դիզելային վառելիքի) օտարման այն գործարքների հարկվող շրջանառությունը, որոնց մասով հարկային հաշիվներ և (կամ) սույն կետին համապատասխան` ուղեկցող փաստաթուղթ դուրս չի գրվել, կազմում է հաշվետու ժամանակաշրջանում իրականացրած հարկվող գործարքների հարկվող շրջանառության 10 և ավելի տոկոսը, և հարկ վճարողի իրականացրած բոլոր գործարքների ընդհանուր հարկվող շրջանառությունը (առանց ԱԱՀ-ի) գերազանցում է`
ա) հաշվետու ամսվա արդյունքներով 100.0 մլն դրամը, եթե հարկ վճարողի համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում ամիսը,
բ) հաշվետու եռամսյակի արդյունքներով գերազանցում է 300 մլն դրամը, եթե հարկ վճարողի համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում եռամսյակը:
Անմիջական ներմուծող կամ անմիջական արտադրող հանդիսացող` օրենքի համաձայն փոխկապակցված համարվող անձանց մասով սույն կետը կիրառվում է նաև այն դեպքերում, երբ փոխկապակցված անձանց խմբին պատկանող անձի իրականացրած հարկվող այն գործարքների հարկվող շրջանառությունը, որոնց մասով հարկային հաշիվներ և (կամ) սույն կետին համապատասխան` ուղեկցող փաստաթուղթ դուրս չեն գրվել, կազմում է հարկվող գործարքների ընդհանուր հարկվող շրջանառության 10 և ավելի տոկոսը, և բոլոր գործարքների ընդհանուր հարկվող շրջանառությունը գերազանցել է սույն կետով սահմանված համապատասխան գումարի և փոխկապակցված համարելու առումով անձանց խմբին պատկանող անձանց թվաքանակի հարաբերության գումարը:
Սույն կետի կիրառման առումով ուղեկցող փաստաթուղթ է համարվում անմիջական արտադրողների կողմից սեփական արտադրության արտադրանքն իրենց մանրածախ վաճառքի կետեր տեղափոխելու համար դուրս գրված հաշվարկային փաստաթուղթը, որում, բացի օրենքով սահմանված այլ պայմաններից, արտացոլված են նաև տեղափոխվող ապրանքների անվանումը, ապրանքի քանակը, ապրանքի միավորի մանրածախ վաճառքի գինը (ներառյալ ԱԱՀ-ն) և ապրանքների ընդհանուր գինը:
Սույն կետի կիրառման առումով հաշվետու ժամանակաշրջանում հարկվող գործարքների հարկվող շրջանառության 10 և ավելի տոկոսը հաշվարկելիս ընդունվում է, որ ուղեկցող փաստաթուղթ դուրս չի գրվել, եթե դրանում ներառված որևէ ապրանքի մանրածախ վաճառքի գինը (ներառյալ ԱԱՀ-ն) փաստացի փոքր է եղել ուղեկցող փաստաթղթում նշված գնից (ներառյալ ԱԱՀ-ն):»: