Հոդված 5. Օրենքի 23-րդ հոդվածում`
Հոդված 5. Օրենքի 23-րդ հոդվածում`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով`
«3) կոմիսիայի կամ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերի հիման վրա իրականացված գործարքների մասով սույն օրենքին համապատասխան որոշված հարկվող շրջանառության գումարով կոմիտենտի կամ պրինցիպալի կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները` սույն օրենքով սահմանված կարգով:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`
«Շահութահարկով հարկման նպատակով կորուստների մեծությունը տարեկան կտրվածքով սահմանված լինելու դեպքում ԱԱՀ-ի յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանում կորստի տարեկան նորմայի համեմատությամբ ավել կամ պակաս հաշվարկված ԱԱՀ-ի հաշվանցվող գումարը տարեկան արդյունքներով վերահաշվարկվում է տվյալ տարվա ԱԱՀ-ի վերջին հաշվետու ժամանակաշրջանում` տարբերությունը դիտարկելով որպես վերջին հաշվետու ժամանակաշրջանում ԱԱՀ-ի հաշվանցվող գումարի ավելացում կամ պակասեցում:»: