Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

11 մայիսի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 մայիսի 1999 թվականի N 307

քաղ. Երևան

«ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Մանկապատանեկան և սպորտային բժշկության զարգացման համար առավել բարենպաստ պայմանների ստեղծման, այդ բնագավառում հանրապետության մասնագիտացված բուժհիմնարկների ընդգրկման, մասնագետների պատրաստման և որակավորման գործընթացի բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Միաձուլման միջոցով վերակազմակերպել «Սպորտային բժշկության և առողջության կենտրոն» և «Մանուկ» մանկական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերությունները` ստեղծելով «Մանկապատանեկան և սպորտային բժշկության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն` վերջինիս հանձնելով «Մանուկ» մանկական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության շենքը և «Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան» պետական ձեռնարկության «Մանկական կլինիկական N 1 հիվանդանոց» դուստր ձեռնարկության Երևանի Աբովյան 60 հասցեում գտնվող լաբորատոր մասնաշենքի առաջին և երկրորդ հարկերից 454 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածք:

2. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները` «Մանկապատանեկան և սպորտային բժշկության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մասով, վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության նախկին «Մանկապատանեկան և սպորտային բժշկության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության Երևանի Պուշկինի 56 ա հասցեում գտնվող շենքը հանձնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությանը:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` մեկամսյա ժամկետում ավարտել «Մանկապատանեկան և սպորտային բժշկության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պետական գրանցման աշխատանքները:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մայիսի 11-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Դարբինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։