Անցնել բովանդակությանը

Հոդված 21

գործել է մինչև 2012-03-29Բացել ARLIS-ում

Հոդված 21.

Հողի հարկով հարկման օբյեկտի որոշման նպատակով հողամասերի կադաստրային գնահատումները (վերագնահատումները) իրականացվում են երեք տարին մեկ անգամ, անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից՝ գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ի դրությամբ առկա հաշվառման տվյալների հիման վրա, որի արդյունքները հիմք են ընդունվում գնահատման (վերագնահատման) տարվան հաջորդող երեք տարիների հողի հարկի հաշվարկման համար:

Սույն հոդվածի առաջին մասով սահմանված եռամյա պարբերականությամբ կադաստրային գնահատությունների առաջին կադաստրային գնահատությունն իրականացվում է 2007 թվականի հուլիսի 1-ի դրությամբ անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնում հաշվառված տվյալների հիման վրա, իսկ հետագա գնահատություններն իրականացվում են սույն հոդվածի առաջին մասում նշված պարբերականությամբ:

Անկախ սույն հոդվածի առաջին մասում նշված ժամկետներից` գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականության իրավունքով ձեռք բերված հողամասերի, ինչպես նաև գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ի դրությամբ անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնում առկա հաշվառման տվյալների համեմատությամբ մինչև հողամասերի առաջիկա գնահատման (վերագնահատման) տարին ներառյալ ընկած ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նպատակային կամ գործառնական (հողատեսքերի) նշանակության փոփոխություններ կրած հողամասերի հարկման օբյեկտի որոշման նպատակով իրականացված կադաստրային գնահատության արդյունքները հիմք են ընդունվում մինչև սույն հոդվածի առաջին մասով սահմանված առաջիկա գնահատման (վերագնահատման) տարին ներառյալ հողի հարկի հաշվարկման համար:

(21-րդ հոդվածը լրաց. 28.11.06 ՀՕ-223-Ն)

Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

Երևան

27 ապրիլի 1994 թ.

ՀՕ-101

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։