Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործել է մինչև 2012-03-29Բացել ARLIS-ում

Հոդված 14.

Ֆիզիկական անձանց հողի հարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում օրացուցային տարին:

Հաշվառող մարմինները, հիմք ընդունելով անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնից սույն օրենքի 15 հոդվածով սահմանված կարգով ստացված տեղեկությունները, հաշվարկում են ֆիզիկական անձանց հողի հարկի տարեկան գումարները:

Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները, սույն օրենքի 15 հոդվածով սահմանված կարգով հարկային մարմիններից ստացված տեղեկությունների կամ հաշվառող մարմին հանդիսանալու դեպքում սույն օրենքով սահմանված կարգով իրենց կատարած հաշվարկների հիման վրա հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց ներկայացնում (այդ թվում` փոստով ուղարկում կամ առձեռն հանձնում) են հարկային մարմնի սահմանած ձևով հողի հարկի վճարման ծանուցագրեր` մինչև գնահատման (վերագնահատման) տարվա սեպտեմբերի 1-ը, իսկ սույն օրենքի 21 հոդվածի երրորդ մասով սահմանված դեպքերում` անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնից հողամասի գնահատության վերաբերյալ տեղեկություններն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում:

(14-րդ հոդվածը խմբ. 28.11.06 ՀՕ-223-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։