«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 դեկտեմբերի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 11611578
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
22 դեկտեմբերի 2011 թ.
ք. Երևան N 810-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Հայաստանի Հանրապետության ազգային հերոսներ թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ. NATIONAL HERO OF ARMENIA. ՎԻՏՅԱ ԱՅՎԱԶՅԱՆ. 1955-1990. VITYA AYVAZYAN» 1 նամականիշով միակողմանի բացիկի, համաձայն N 1 հավելվածի:
2) Հայաստանի Հանրապետության ազգային հերոսներ թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ. NATIONAL HERO OF ARMENIA. ՋԻՎԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. 1961-1991. JIVAN ABRAHAMYAN» 1 նամականիշով միակողմանի բացիկի, համաձայն N 2 հավելվածի:
2. Գործողության մեջ դնել`
1) Հայաստանի Հանրապետության ազգային հերոսներ թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ. NATIONAL HERO OF ARMENIA. ՎԻՏՅԱ ԱՅՎԱԶՅԱՆ. 1955-1990. VITYA AYVAZYAN» 1 նամականիշով միակողմանի բացիկը, սահմանելով անվանագինը` 240 դրամ, տպաքանակը` 1000 հատ:
2) Հայաստանի Հանրապետության ազգային հերոսներ թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ. NATIONAL HERO OF ARMENIA. ՋԻՎԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. 1961-1991. JIVAN ABRAHAMYAN» 1 նամականիշով միակողմանի բացիկը, սահմանելով անվանագինը` 240 դրամ, տպաքանակը` 1000 հատ։
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարար
Մ. Վարդանյան
ՀաՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 1
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2011 թվականի դեկտեմբերի 22-ի
N 810-Ն հրամանի
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարության աշխատակազմի
ղեկավար՝
Վ. Ջիլավյան
ՀաՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 2
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2011 թվականի դեկտեմբերի 22-ի
N 810-Ն հրամանի
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարության աշխատակազմի
ղեկավար՝
Վ. Ջիլավյան