Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի N 642-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 դեկտեմբերի 2011 թվականի N 1300-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի N 642-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հուլիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի նիստի N 43 արձանագրային որոշման պահանջների կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 642- Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 2-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին» և «և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին » բառերը.

2) 2-րդ կետի 1-ին ենթակետում «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև 2012 թվականի ապրիլի 30-ը» բառերով, և ենթակետը «իրավական ակտերի» բառերից հետո լրացնել « և ազգային ստանդարտների» բառերով.

3) 2-րդ կետի 2-րդ ենթակետում «երկու ամսվա» բառերը փոխարինել «2012 թվականի հունիսի 30-ը» բառերով.

4) 3-րդ կետում «սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև 2012 թվականի հոկտեմբերի 30-ը» բառերով, և 3-րդ կետը լրացնել նոր` 3-րդ ենթակետով.

«3) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` որոշման պահանջները կատարելու ընթացքում առաջնայնությունը տալ Հայաստան-ԵՄ ասոցացման գործընթացից բխող ակտերի մշակմանը»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. դեկտեմբերի 29

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։