Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 282 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

26 մայիսի 1999 թ.

Հայաստանի Հանրապետության կառավարություն

ո ր ո շ ու մ

26 մայիսի 1999 թվականի N 352

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 282 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 38 հոդվածի 2-րդ կետի երրորդ ենթակետին և 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 5-ի «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ նշանակելու մասին» N 282 որոշմամբ Լոնդոնում Հայաստանի Հանրապետության դեսպանության տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ նշանակված դեսպանության խորհրդական Նունե Սարգսյանի լիազորությունները 1999 թվականի մայիսի 30-ին աշխատանքային գործուղման մեջ գտնվելու կապակցությամբ:

2. Նունե Սարգսյանի փոխարեն Լոնդոնում Հայաստանի Հանրապետության դեսպանության տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ նշանակել Լոնդոնի կիրակնօրյա հայկական դպրոցի ուսուցչուհի Ռուզաննա Տեր-Հովհաննիսյանին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մայիսի 26-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։