ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունիսի 2011 թվականի N 915-Ա
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաձայնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Աճառյան 20/3 հասցեում գտնվող N 11 ուսանողական հանրակացարանում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, սեփականության իրավունքով հատկացնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության միջնորդությանը:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված շենքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անցնում է շենքի առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո իննամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը` պայմանագրում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման ծախսերն իրականացվում են սույն որոշման հավելվածի ցանկում նշված անձանց միջոցների հաշվին:
(3-րդ կետը փոփ. 15.12.11 N 1760-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. հուլիսի 7
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2011 թվականի
հունիսի 30-ի N 915-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԵրԵՎան քաղաքի Աճառյան 20/3 հասցեում գտնվող N 11 ուսանողական հանրակացարանում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած ԵՎ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցՎած` սեփականաշնորհման ենթակա բնակելի տարածքների
Ազգանունը, անունը Անձնագրային տվյալները Բնակվող ընտանիքի անդամների թիվը Բնակտարածու-թյան հասցեն, սենյակների
թիվը Հատկացման տարեթիվը Բնակա-րանի մակերեսը(քառ. մ) Հաշվե-կշռային արժեքը (դրամ) Սեփակա-նության տեսակը Բնակտարածության պատկանելությունը
1 2 3 4 5 6 7 8 9
Դերձյան Լիանա Ադոլֆի AK 0349606
տրված` 27.07.2009 թ. 006-ի կողմից 3 քաղ. Երևան, Աճառյան 20/3,
N 11 ուսանողական հանրակացարան,
NN 302, 307 սենյակներ 1988 թ. 31.2 366308 ընդհանուր համատեղ սեփակա-նություն ՀՀ կառավարությանն
առընթեր պետական գույքի կառավարման վարչություն
Պողոսովա Ամալյա Մելիքի AK0548828 տրված` 06.07.2010 թ. 006-ի կողմից 3 քաղ. Երևան, Աճառյան 20/3,
N 11 ուսանողական
հանրակացարան, N 415 սենյակ 1989 թ. 27.9 116545.5 ընդհանուր համատեղ սեփակա-նություն ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն
Գրիգորյան Օֆելիյա Արշավիրի AH0623618
տրված` 09.07.2008 թ. 006-ի կողմից 1 քաղ. Երևան, Աճառյան 20/3
N 11 ուսանողական հանրակացարան,
NN 329, 330 սենյակներ 1989 թ. 38 158736 սեփակա-նության իրավունք ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն
Ընդամենը 97.1 641589.5
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան