Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հունվարի 2012 թվականի N 38-Ն

ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N 30 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի N 1133-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Լուսառատի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողերից 0.093 հեկտարը փոխադրել հատուկ նշանակության հողերի կատեգորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հակակարկտային գեներատորային կայանների կառուցման համար:

2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին` սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը 3 տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործվելու դեպքում՝ սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. հունվարի 23

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

հունվարի 19-ի N 38-Ն որոշման

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԼՈՒՍԱՌԱՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։