Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 20-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2012-02-11-ից մինչև 2018-06-11։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2018-06-11Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 հունվարի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 12412021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

12 հունվարի 2012 թ.

ք. Երևան N 1-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 20-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 6-րդ մասը ու «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասը`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2011 թվականի հունվարի 26-ի «Ռեզիդենտի կողմից շահութահարկի կանխավճարի եռամսյակային մեծությունը ինքնուրույն որոշելու մասին» և «Անհատ ձեռնարկատիրոջ կողմից եկամտահարկի կանխավճարի եռամսյակային մեծությունը ինքնուրույն որոշելու մասին» N 20-Ն հրամանով հաստատված N 1 և N 2 հավելվածներում «2/3-ից» և «2/3-ը» բառերը փոխարինել համապատասխանաբար «75%-ից» և «75%-ը» բառերով:

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների կոմիտեի

նախագահի ժամանակավոր

պաշտոնակատար

Ա. Աֆրիկյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։