ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունվարի 2012 թվականի N 36-Ա
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
Համայնքային ջրամատակարարման ծրագրի վարկային համաձայնագրի շուրջ Համաշխարհային բանկի պատվիրակության հետ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. հունվարի 23
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2012 թ.
հունվարի 23-ի N 36-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Անդրեասյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային
տնտեսության պետական կոմիտեի նախագահ (բանակցային
խմբի ղեկավար)
Ռ. Դավթյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի տնտեսության
արտադրական ոլորտի բյուջետային ընթացիկ ծախսերի
ֆինանսական ծրագրավորման վարչության պետ
Ա. Ավետիսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի միջազգային
տնտեսության համագործակցության վարչության պետ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան