Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԵԾ ՊԱՌՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հունվարի 2012 թվականի N 25-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԵԾ ՊԱՌՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N 30 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մեծ Պառնիի գյուղական համայնքի հողերի օգտագործման սխեման` համաձայն հավելվածի:

2. Համայնքային սեփականություն հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության հողերից 35.1 հեկտարը, որից` 6.36 հեկտար վարելահող, 6.90 հեկտար խոտհարք և 21.84 հեկտար արոտ, փոխադրել`

1) 4.40 հեկտարը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հասարակական կառուցապատման համար.

2) 20.27 հեկտարը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որից` 1.96 հեկտարը գյուղատնտեսական արտադրական օբյեկտների և 18.31 հեկտարը` ընդերքօգտագործման համար.

3) 0.93 հեկտարը՝ էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աղբավայրի համար.

4) 2.60 հեկտարը՝ հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որից 1.10 հեկտարը` հանգստի և 1.50 հեկտարը` գերեզմանոցի ընդարձակման համար.

5) 6.90 հեկտարը` ջրային հողերի կատեգորիա, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձկնաբուծարանի կառուցման համար:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մեծ Պառնիի գյուղական համայնքի ղեկավարին ապահովել համայնքի գոտևորման նախագծի մշակումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշմամբ հաստատված կարգի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. հունվարի 23

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

հունվարի 19-ի N 25-Ն որոշման

Ս Խ Ե Մ Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԵԾ ՊԱՌՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։