«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 հունվարի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 10012019
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
22 դեկտեմբերի 2011 թ. N 250-Ն
ք. Երևան ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
15 դեկտեմբերի 2011 թ. N 28-Ն
ք. Երևան ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ
ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
27 դեկտեմբերի 2011 թ. N 325-Ն
ք. Երևան
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՎՏԱՆԳՆԵՐԻ ԴԻՄԱԿԱՅՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման ռազմավարությանը և միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» N 44 արձանագրային որոշման Հավելված 2-ով հաստատված Հայաստանի Հանրապետությունում Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման ռազմավարությանը և միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) ներդրման միջոցառումների ծրագրի «Ռազմավարական ուղղություն 2» բաժնի ռազմավարություն 6-ի 2-րդ կետի պահանջները`
Հրամայում եմ`
1. Հաստատել`
1) «Վարակիչ հիվանդությունների, քիմիական և ճառագայթային վտանգների դիմակայման վերաբերյալ պատրաստվածության կրթական ծրագիրը»` համաձայն Հավելված 1-ի:
2) «Վարակիչ հիվանդությունների, քիմիական և ճառագայթային վտանգների դիմակայման վերաբերյալ պատրաստվածության դասընթացի ժամանակացույցը»` համաձայն Հավելված 2-ի:
ՀՀ գյուղատնտեսության
նախարար ՀՀ առողջապահության
նախարար ՀՀ կառավարությանն առընթեր
միջուկային անվտանգության
կարգավորման պետական
կոմիտեի նախագահ
Հավելված 1
Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարի
2011 թ. դեկտեմբերի 15-ի թիվ 28-Ն
ՀՀ գյուղատնտեսության նախարարի
2011 թ. դեկտեմբերի 22-ի թիվ 250-Ն
ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական
կոմիտեի նախագահի
2011 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 325-Ն
համատեղ հրամանով
ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՎՏԱՆԳՆԵՐԻ ԴԻՄԱԿԱՅՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
I. ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ
1. Նախատեսվում է իրականացնել շարունակական դասընթացներ բոլոր այն կառույցների` գերատեսչությունների և կազմակերպությունների աշխատակիցների համար, որոնք իրենց լիազորություններն իրականացնելիս ուղղակիորեն կամ անուղղակիորեն (գործնական, գիտական կամ մասնագիտական գործունեություն իրականացնելիս) առնչվում են կենսաբանական, քիմիական, ճառագայթային գործոններին (համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. օգոստոսի 26-ի «Միջազգային առողջապահական կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը հաստատելու մասին» N 1138-Ն որոշման):
2. Դասընթացները լինելու են կարճաժամկետ` հաջորդաբար դասավանդվող մոդուլների տեսքով, որոնցից յուրաքանչյուրը կպարունակի կենսաբանական, քիմիական և ճառագայթային վտանգների դիմակայմանը վերաբերող դասախոսություններ և կոնկրետ դեպքի վերլուծության հիման վրա կառուցված իրավիճակային խնդիրներ:
3. Դասավանդող թիմը ձևավորվելու է Միջազգային առողջապահական կանոնների ազգային համակարգողի կողմից և ներառելու է հանրային առողջության, գյուղատնտեսության (անասնաբուժության, բուսասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության) և ճառագայթային անվտանգության ոլորտների մասնագետներ:
4. Թիրախային լսարանը կազմված է լինելու ՀՀ կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը հաստատելու մասին» N 1138-Ն որոշման Հավելված 1-ի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն Միջազգային առողջապահական կանոնների հարցերով շահագրգիռ մարմին համարվող կառույցների աշխատակիցներից:
5. Դասավանդողների թիմը կիրառելու է ուսուցման մի շարք մեթոդներ թիրախային լսարանին ներգրավելու համար:
6. Դասընթացի արդյունավետության գնահատումը իրականացվելու է երեք փուլով:
II. ԴԱՍԸՆԹԱՑԻ ՆՊԱՏԱԿԸ
7. Միջազգային առողջապահական կանոնների հարցերով շահագրգիռ կառույցների աշխատակիցների կրթում` Միջազգային առողջապահական կաննոների պահանջների կատարման վերաբերյալ` կենսաբանական, քիմիական, ճառագայթային վտանգների դիմակայման նպատակով:
8. Միջազգային առողջապահական կանոնների հարցերով շահագրգիռ կառույցների աշխատակիցների իրազեկում Հայաստանի Հանրապետությունում Միջազգային առողջապահական կաննոների ներդրմամբ պայմանավորված և շահագրգիռ կառույցի լիազորություններին և գործառույթներին վերաբերող նոր իրավական ակտերին և գործող իրավական ակտերում իրականացված փոփոխություններին:
9. Միջազգային առողջապահական կանոնների հարցերով շահագրգիռ կառույցների աշխատակիցների կենսաբանական, քիմիական, ճառագայթային վտանգների դիմակայման գործողությունների իմացության ապահովում:
III. ԴԱՍԸՆԹԱՑԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ
10. Դասընթացը բաղկացած է լինելու մի քանի բաժնից` առաջին բաժինը ընթանալու է դասախոսությունների տեսքով և իրենից ներկայացնելու է ծանոթացում Միջազգային առողջապահական կանոններին և դրա պահանջների կիրառմանը, հաջորդ բաժինները ունենալու են նաև գործնական մաս և նման են լինելու ուսումնավարժանքի կամ լսարանային վարժանքի, որտեղ կոնկրետ դեպքերի վերլուծության հիման վրա ուսուցանվողները սովորելու են իրականացնել կոնկրետ գործողություններ կոնկրետ իրավիճակներում:
VI. ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ
11. Դասընթացի ընթացքում, մասնակիցների ուսուցման գործընթացի ժամանակ կիրառվելու են հետևյալ մեթոդները`
1) ուսուցման խոսքային մեթոդ
2) ուսուցման առարկայական (տեսողական) մեթոդ
3) ուսուցման գործնական մեթոդ
4) կոնկրետ դեպքի վերլուծության հիման վրա հիմնված մեթոդ:
VII. ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ
12. Դասընթացից առաջ իրականացվելու է մասնակիցների գիտելիքների գնահատում` թեստավորման միջոցով` նախօրոք կազմված հարցաշարերի օգտագործմամբ:
Այնուհետև մասնագետներին տրամադրվում է դասախոսության տպագիր նյութը: Կիրառելով ուսուցման խոսքային և տեսողական մեթոդները` դասախոսությունների ընթացքում անդրադարձ է կատարվում կենսաբանական, քիմիական և ճառագայթային վտագների դիմակայման հարցերին, մասնավորապես`
1) կենսաբանական, քիմիական և ճառագայթային վտանգների տեսակները
2) Միջազգային առողջապահական կանոնների պահանջները
3) Միջազգային (բժշկասանիտարական) առողջապահական կանոնների հիմնական կարողությունների կիրառումը կենսաբանական, քիմիական և ճառագայթային վտանգներին դիմակայելու նպատակով
4) Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների համաձայն իրականացվող գործողությունները, որոնք իրականացվում են կենսաբանական, քիմիական և ճառագայթային վտանգներին դիմակայելու նպատակով:
VIII. ԴԱՍԸՆԹԱՑԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ
13. Դասընթացի 2-րդ փուլի ընթացքում կիրառվելու են ուսուցման գործնական և կոնկրետ իրավիճակի վերլուծության հիման վրա հիմնված մեթոդները` կենսաբանական, քիմիական, ճառագայթային վտանգների դիմակայման վերաբերյալ:
14. Մասնակիցներին ներկայացվելու է կենսաբանական, քիմիական կամ ճառագայթային գործոնով պայմանավորված կոնկրետ իրավիճակ, որին ի պատասխան մասնակիցները, յուրաքանչյուրն իր ոլորտում կիրառելով Միջազգային առողջապահական կանոնների պահանջները` ներկայացնելու են իրենց կողմից առաջարկվող գործողությունները` քայլ առ քայլ:
IX. ԴԱՍԸՆԹԱՑԻ ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼԸ
15. Այս փուլում իրականացվելու է դասընթացի մասնակիցների գիտելիքների գնահատում` թեստավորման միջոցով` նախօրոք կազմված հարցաշարերի օգտագործմամբ, որն էլ հետագայում, դասընթացի առաջին փուլում իրականացված թեստավորման արդյունքների հետ միասին, կիրառվելու է դասընթացի որակի գնահատման նպատակով և ներառվելու է գնահատման զեկույցում:
X. ԴԱՍԸՆԹԱՑԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ
16. Գնահատումն իրականացվելու է երեք փուլով` առաջինը անմիջապես դասընթացի ավարտից հետո թեստավորման արդյունքների հիման վրա է իրականացվելու, 2-րդ փուլում ուսումնասիրվելու է նաև դասընթացի դիտորդների կատարած գնահատումը` դասընթացի ընթացքի վերաբերյալ, և 3-րդ` վերջնական փուլում, օգտագործելով առաջին երկու փուլերի արդյունքները, կազմվելու է գնահատման զեկույց:
Հավելված 2
Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարի
2011 թ. դեկտեմբերի 15-ի թիվ 28-Ն
ՀՀ գյուղատնտեսության նախարարի
2011 թ. դեկտեմբերի 22-ի թիվ 250-Ն
ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական
կոմիտեի նախագահի
2011 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 325-Ն
համատեղ հրամանով
ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՎՏԱՆԳՆԵՐԻ ԴԻՄԱԿԱՅՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՀՆԳՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Ժամեր Թեմաներ
I օր
9.30-11.00 Ներածություն
Մասնակիցների գիտելիքների նախնական գնահատում
11.00-1.30 Ընդմիջում
11.30-3.00 Միջազգային առողջապահական կանոնների ներդրման նպատակներն ու խնդիրները
13.00-14.00 Ընդմիջում
14.00-15.30 Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների պահանջները, հիմնական կարողությունները
15.30-16.00 Ընդմիջում
16.00-17.30 Միջազգային առողջապահական կանոնների հարցերով շահագրգիռ կառույցների լիազորություններին և գործառույթներին վերաբերող և Միջազգային առողջապահական կանոնների ներդրմամբ պայմանավորված նոր իրավական ակտերի և գործող իրավական ակտերում իրականացված փոփոխությունների ներկայացում
II օր
9.30-11.00 Միջազգային առողջապահական կանոնների հարցերով շահագրգիռ կառույցների լիազորություններին և գործառույթներին վերաբերող և Միջազգային առողջապահական կանոնների ներդրմամբ պայմանավորված նոր իրավական ակտերի և գործող իրավական ակտերում իրականացված փոփոխությունների ներկայացում (շարունակություն)
11.00-11.30 Ընդմիջում
11.30-13.00 Միջազգային առողջապահական կանոնների հարցերով շահագրգիռ կառույցների և ազգային համակարգող մարմնի համագործակցությունը` կենսաբանական, քիմիական, ճառագայթային վտանգներին դիմակայելիս
13.00-14.00 Ընդմիջում
14.00-15.30 Միջազգային առողջապահական կանոնների հիմնական կարողությունների կիրառումը` կենսաբանական, քիմիական, ճառագայթային վտանգներին դիմակայելիս
15.30-16.00 Ընդմիջում
16.00-17.30 ՀՀ օրենսդրության պահանջների համաձայն իրականացվող գործողությունները, որոնք իրականացվում են կենսաբանական, քիմիական և ճառագայթային վտանգներին դիմակայելու նպատակով
III օր
9.30-11.00 Կենսաբանական, քիմիական, ճառագայթային վտանգներ, դրանց տեսակները
11.00-11.30 Ընդմիջում
11.30-13.00 Կենսաբանական, քիմիական, ճառագայթային վտանգները` միջազգային տարածման վտանգի տեսանկյունից
13.00-14.00 Ընդմիջում
14.00-15.30 Գործնական աշխատանք` իրավիճակային խնդիր ճառագայթային վտանգի վերաբերյալ
15.30-16.00 Ընդմիջում
16.00-17.30 Գործնական աշխատանքի ընթացքում առաջացած հարցեր, քննարկում
IV օր
9.30-11.00 Գործնական աշխատանք` իրավիճակային խնդիր քիմիական վտանգի վերաբերյալ
11.00-11.30 Ընդմիջում
11.30-13.00 Գործնական աշխատանք` իրավիճակային խնդիր կենսաբանական վտանգի վերաբերյալ
13.00-14.00 Ընդմիջում
14.00-15.30 Գործնական աշխատանքի ընթացքում առաջացած հարցեր, քննարկում
15.30-16.00 Ընդմիջում
16.00-17.30 Գործնական աշխատանքի ամփոփում
V օր
9.30-11.00 Դասընթացի ամփոփում
11.00-11.30 Ընդմիջում
11.30-13.00 Մասնակիցների գիտելիքների գնահատում, վկայականների հանձնում