«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 հունվարի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 05012039
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
6 դեկտեմբերի 2011 թ. թիվ 334-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի ԹԻՎ 75-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և առևտրային բանկերի միջև ռեպո/հակադարձ ռեպո գործառնությունների կնքման հետ կապված ավտոմատացման գործընթացը, ինչպես նաև Կենտրոնական բանկի և առևտրային բանկերի միջև ռեպո/հակադարձ ռեպո գործարքների կնքման ժամանակ ստացված/փոխանցման ենթակա արժեթղթերի առանձին անալիտիկ դեպո հաշիվներով հաշվառման անհրաժեշտությունը,
Նպատակ ունենալով հստակեցնել «Պետական արժեթղթերի հաշվառման և հաշվարկների համակարգում» դեպո հաշիվների բացման սկզբունքները,
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետը, 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գրավոր համաձայնությունը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի մարտի 30-ի «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման, հետգնման կազմակերպման և մարման սպասարկման», «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի պահառության գործունեության մասին», «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի գրավի հետ կապված գործառնությունների իրականացման մասին», «Պետական արժեթղթերի հաշվառման և հաշվարկների համակարգում կիրառվող հաշվեհամարների կոդավորման», «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի երկրորդային շուկայում շրջանառության», «Պետական պարտատոմսերով գործառնություններում կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանների մասին» կարգերը հաստատելու մասին» թիվ 75-Ն որոշմամբ հաստատված «Պետական արժեթղթերի հաշվառման և հաշվարկների համակարգում կիրառվող հաշվեհամարների կոդավորման կարգում» (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.
1.1) Կարգի 2-րդ կետի «գ» ենթակետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը» բառերով,
1.2) Կարգի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Հաշվեհամարների կառուցվածքը և դրանց տարրերի կոդերը:
1) Հաշվեհամարներն ունեն հետևյալ կառուցվածքը՝
Հաշիվ
X1X2X3X4X5 X6 X7 X8
I II III IV
Հաշվեհամարների կառուցվածքում՝
I X1X2X3X4X5-- նիշերը հաշվետիրոջ կոդն է
II X6-- նիշը կարգավիճակի կոդն է
III X7-- նիշը դեպո հաշվի տեսակի կոդն է
IV X8-- նիշը ստուգիչ նիշն է
Հաշվետիրոջ կոդը տրվում է պահառուի կողմից՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վճարահաշվարկային համակարգի մասնակիցների, վերջիններիս հաճախորդների հաշվեհամարների, ինչպես նաև տեղեկատվական համակարգերի մասնակիցների կոդավորման կարգ» հաստատելու մասին թիվ 394-Ն որոշման համաձայն:
X6-X7 նիշերը թվային են (0-9 թվեր):
Ստուգիչ նիշը հաշվարկվում է Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով (Հավելված 1, կցվում է):
2) Հաշվեհամարների կառուցվածքի տարրերը (նիշերը) կարող են ընդունել հետևյալ կոդերը.
Հաշիվ
X1X2X3X4X5 X6 X7 X8
I II III IV
Հաշվեհամարների կառուցվածքում՝
I Հաշվից կախված ընդունում է հետևյալ կոդերը - Պահառուի կոդ
- Թողարկողի կոդ
- Պահառուի մոտ՝ ենթապահառուի, գործակալ/դիլեր չհանդիսացող առևտրային բանկի և այլ մասնակցի կոդ
- Կենտրոնական բանկի որպես երկրորդային շուկայի մասնակցի կոդ
II Հաշվից կախված ընդունում է հետևյալ կարգավիճակները «Ընդունված հաշվառման» կարգավիճակ - 0
«Տեղաբաշխման ենթակա պարտատոմսեր» կարգավիճակ - 1
«Հետ գնված պարտատոմսեր» կարգավիճակ - 2
«Մարված պարտատոմսեր» կարգավիճակ - 3
«Ազատ» կարգավիճակ - 4
«Գրավով սահմանափակված» կարգավիճակ - 5
«Արգելադրված (կալանված)» կարգավիճակ - 6
«Գրավադրված արգելադրված (կալանված)» կարգավիճակ - 8
III Հաշվից կախված ընդունում է հետևյալ հաշվի տեսակի կոդը «Պահառուի պարտատոմսեր» հաշիվների խմբի իդենտիֆիկատորի կոդ - 0
«Թողարկողի պարտատոմսեր» հաշիվների խմբի իդենտիֆիկատորի կոդ -1
«Սեփական պարտատոմսեր» հաշվի տեսակի կոդ - 2
«Ներդրողներին պատկանող պարտատոմսեր» ամփոփ դեպո հաշվի տեսակի կոդ -3
«Ռեպո գործարքների ապահովվածության համար պետական արժեթղթեր» հաշվի տեսակի կոդ - 4
«Հակադարձ ռեպո գործարքների կատարման համար պետական արժեթղթեր» հաշվի տեսակի կոդ - 5
IV Ստուգիչ նիշ
»:
1.3) Կարգի 10-րդ կետում «Պահառուի կոդ-103000» բառերը փոխարինել «Պահառուի կոդ-10500» բառերով,
1.4) Կարգի 5-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գ Լ ՈՒ Խ 5
ՊԱՀԱՌՈՒԻ ՄՈՏ ԵՆԹԱՊԱՀԱՌՈՒՆԵՐԻ, ԳՈՐԾԱԿԱԼ/ԴԻԼԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԴԵՊՈ ՀԱՇԻՎՆԵՐԸ»,
1.5) Կարգի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Պահառուի մոտ՝ ենթապահառուի, գործակալ/դիլեր չհանդիսացող առևտրային բանկի և այլ մասնակցի, ինչպես նաև Կենտրոնական բանկի` որպես երկրորդային շուկայի մասնակցի դեպո հաշիվն ունի հետևյալ կառուցվածքը.
1) Պահառուի մոտ՝ ենթապահառուի, գործակալ/դիլեր չհանդիսացող առևտրային բանկի և այլ մասնակցի դեպո հաշիվն ունի հետևյալ կառուցվածքը.
Հաշիվ
X1X2X3X4X5 X6 X7 X8
I II III IV
Որտեղ՝
I Պահառուի մոտ՝ ենթապահառուի, գործակալ/դիլեր չհանդիսացող առևտրային բանկի և այլ մասնակցի կոդը
II Սույն հաշվի համար ընդունում է հետևյալ կարգավիճակները «Ազատ» կարգավիճակ - 4
«Գրավով սահմանափակված» կարգավիճակ - 5
«Արգելադրված (կալանված)» կարգավիճակ - 6
«Գրավադրված արգելադրված (կալանված)» կարգավիճակ - 8
III Սույն հաշվի համար ընդունում է հետևյալ հաշվի տեսակի կոդը «Սեփական պարտատոմսեր» հաշվի տեսակի կոդ - 2
«Ներդրողներին պատկանող պարտատոմսեր» ամփոփ դեպո հաշվի տեսակի կոդ -3
IV Ստուգիչ նիշ
2) Կենտրոնական բանկի դեպո հաշիվը որպես երկրորդային շուկայի մասնակցի, ունի հետևյալ կառուցվածքը.
Հաշիվ
X1X2X3X4X5 X6 X7 X8
I II III IV
Որտեղ՝
I Կենտրոնական բանկի՝ որպես երկրորդային շուկայի մասնակից - կոդը
II Սույն հաշվի համար ընդունում է հետևյալ կարգավիճակները «Ազատ» կարգավիճակ - 4
«Գրավով սահմանափակված» կարգավիճակ - 5
«Արգելադրված (կալանված)» կարգավիճակ - 6
«Գրավադրված արգելադրված (կալանված)» կարգավիճակ - 8
III Սույն հաշվի համար ընդունում է հետևյալ հաշվի տեսակի կոդը «Սեփական պարտատոմսեր» հաշվի տեսակի կոդ - 2
«Ներդրողներին պատկանող պարտատոմսեր» ամփոփ դեպո հաշվի տեսակի կոդ -3
«Ռեպո գործարքների ապահովվածության համար պետական արժեթղթեր» հաշվի տեսակի կոդ - 4
«Հակադարձ ռեպո գործարքների կատարման համար պետական արժեթղթեր» հաշվի տեսակի կոդ - 5
IV Ստուգիչ նիշ
»:
1.6) Կարգի 6-րդ գլուխը ճանաչել ուժը կորցրած:
2. Սույն որոշումն ուժի մեջ է պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Ա. Ջավադյան
2011 թ. դեկտեմբերի 8
ք. Երևան