Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 88-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2012-02-09-ից մինչև 2020-03-07։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2020-03-07Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հունվարի 2012 թվականի N 66-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 88-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության խորհրդանիշի մասին» N 88-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման N 2 հավելվածում`

ա. «ոստիկանության» բառից հետո հավելվածը լրացնել «(այսուհետ` ոստիկանություն)» բառերով,

բ. երկրորդ պարբերության երկրորդ նախադասության մեջ «մուգ կարմիր» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության դրոշի եռագույն» բառերով,

գ. երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Ոստիկանության խորհրդանիշի հիմնական գույնը ոսկեգույնն է:».

2) որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ մինչև 2013 թվականի հունվարի 1-ը շարունակում է գործել նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործող Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության խորհրդանիշը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. հունվարի 31

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

հունվարի 26-ի N 66-Ն որոշման

«Հավելված N 3

ՀՀ կառավարության 2003 թվականի

հունվարի 23-ի N 88-Ն որոշման

Ակտի պատկեր

»:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։