Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 փետրվարի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 05012076

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

24 հունվարի 2012 թ. թիվ 11-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նպատակ ունենալով վերլուծել բանկերի կողմից իրականացվող սթրես-թեստերի արդյունքները, հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի ««Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ը հաստատելու մասին» թիվ 50-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ում (այսուհետ` Կանոնակարգ 3) կատարել հետևյալ լրացումները.

1) Կանոնակարգ 3-ի 2-րդ կետում ընդգրկված աղյուսակը լրացնել նոր տողով` հետևյալ բովանդակությամբ.

30 Հաշվետվություն սթրես-թեստերի վերաբերյալ 34 եռամսյակային

2) Կանոնակարգ 3-ի 3-րդ կետի առաջին նախադասությունը «համապատասխան» բառից հետո լրացնել «, բացառությամբ Թիվ 34 հաշվետվության (Հաշվետվություն սթրես-թեստերի վերաբերյալ), որը ներկայացվում է ազատ ոճով «էքս էլ էս» ֆորմատի ֆայլերով» բառերով:

3) Կանոնակարգ 3-ը լրացնել նոր 33-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

«33. Թիվ 34 հաշվետվությունը (Հաշվետվություն սթրես-թեստերի վերաբերյալ) ներկայացվում է ազատ ոճով, ընդ որում հաշվետվությամբ ներկայացվող սթրես-թեստերը պետք է համապատասխանեն` Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 71-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանների» 18-18.2-րդ կետերի պահանջներին: Առանձին ռիսկերի գծով ամսական կտրվածքով իրականացվող սթրես-թեստերը Թիվ 34 հաշվետվության մեջ ներկայացվում են հաշվետու եռամսյակի վերջին ամսվա համար իրականացված սթրես-թեստավորման արդյունքներով (տվյալ պահին առկա տեղեկատվության հիման վրա):»:

4) Կանոնակարգ 3-ի 34-րդ կետում

ա. առաջին նախադասությունը «ձև թիվ 8 հաշվետվության» բառերից հետո լրացնել «և ձև թիվ 34 հաշվետվության» բառերով,

բ. լրացնել նոր պարբերություն` հետևյալ բովանդակությամբ.

«Ձև թիվ 34 հաշվետվության ներկայացման ժամկետը սահմանվում է մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 12-րդ աշխատանքային օրը (ներառյալ):»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ Ա. Ջավադյան

2012 թ. հունվարի 26

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։