«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 փետրվարի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 10012072
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
30 դեկտեմբերի 2011 թ.
ք. Երևան N 34-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՈՔԻ ՔԱՂՑԿԵՂԻ` ՈՐՊԵՍ ԾԽԱԽՈՏԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» ՍԿ N 3.7-025-11 ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1300-Ն որոշման 12 կետի «դ» ենթակետը.
Հրամայում եմ`
Հաստատել.
«Հայաստանի Հանրապետությունում թոքի քաղցկեղի` որպես ծխախոտի օգտագործմամբ պայմանավորված հիվանդության, համաճարակաբանական հսկողություն» ՍԿ N 3.7-025-11 սանիտարական կանոնները և նորմերը` համաձայն Հավելվածի:
Հ. Քուշկյան
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
30 դեկտեմբերի 2011թ.
N 34-Ն հրամանի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՈՔԻ ՔԱՂՑԿԵՂԻ` ՈՐՊԵՍ ԾԽԱԽՈՏԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
ՍԿ N 3.7-025-11 ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ
Բ Ա Ժ Ի Ն 1
ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ
1. Սույն սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը նախատեսված են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող այն կազմակերպությունների` անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից և գերատեսչական պատկանելությունից, մասնագետների համար, որտեղ իրականացվում է «թոքի քաղցկեղ» հիվանդության վերջնական ախտորոշում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մասնագետների համար, որոնք ընդգրկված են թոքի քաղցկեղի համաճարակաբանական հսկողությունում:
2. Համաձայն սույն սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի` թոքի քաղցկեղի դեպք է համարվում մորֆոլոգիական հետազոտությամբ հաստատված թոքային հյուսվածքներում չարորակ նորագոյացության առկայությունը, այդ թվում` շնչառական ուղիների բջիջների քաղցկեղային ախտահարումը:
Բ Ա Ժ Ի Ն 2
ԹՈՔԻ ՔԱՂՑԿԵՂԻ ԴԵՊՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ
3. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում անձի մոտ առաջին անգամ թոքի քաղցկեղ ախտորոշման հաստատման դեպքում բժշկի կողմից լրացվում է «Թոքի քաղցկեղի դեպքի հաշվառման և հաղորդման ձևաթուղթ» ԾՀ-1 ձևը` Հավելված 1:
4. «Թոքի քաղցկեղի դեպքի հաշվառման և հաղորդման ձևաթուղթ» ԾՀ-1 ձևը ունենում է համար, որը բաղկացած է հիվանդության պատմության կամ ամբուլատոր բժշկական քարտի համարից և տարեթվից: Նշված բաղադրիչները միմյանցից տարանջատվում են կոտորակի նշանով:
5. «Թոքի քաղցկեղի դեպքի հաշվառման և հաղորդման ձևաթուղթ» ԾՀ-1 ձևը դեպքը արձանագրելուց հետո 1 շաբաթվա ընթացքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կողմից ներկայացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության համապատասխան մարզային կամ Երևան քաղաքի տարածքային կենտրոն:
6. «Թոքի քաղցկեղի դեպքի հաշվառման և հաղորդման ձևաթուղթ» ԾՀ-1 ձևը Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության համապատասխան մարզային կամ Երևան քաղաքի տարածքային կենտրոն ներկայացնելու վերաբերյալ հիվանդության պատմության մեջ կամ ամբուլատոր բժշկական քարտում կատարվում է գրառում` նշելով ամսաթիվը և ԾՀ-1 ձևի համարը:
7. Թոքի քաղցկեղի դեպքի հաշվառման և սույն սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության համապատասխան մարզային կամ Երևան քաղաքի տարածքային կենտրոն հաղորդման համար պատասխանատու է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող տվյալ կազմակերպության ղեկավարը:
Բ Ա Ժ Ի Ն 3
ԹՈՔԻ ՔԱՂՑԿԵՂԻ ԴԵՊՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ
8. Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունում կամ նրա ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններում սույն հրամանի Հավելված 2-ով հաստատված «Թոքի քաղցկեղի դեպքի հաշվառման և հաղորդման ձևաթուղթ» ԾՀ-1 ձևերի տվյալները գրանցվում են սույն հրամանի Հավելված 2-ով հաստատված թոքի քաղցկեղի դեպքերի հաշվառման գրանցամատյանում:
9. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարզային կամ Երևան քաղաքի տարածքային կենտրոններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններից ստացված ԾՀ-1 ձևերի տվյալները ամփոփվում են և լրացվում են սույն հրամանի հավելված 3-ով հաստատված ԾՀ-2 եռամսյակային տեղեկատվական ձևերը:
10. Յուրաքանչյուր եռամսյակ, մինչև հաջորդ ամսվա 15-ը, ԾՀ-2 եռամսյակային տեղեկատվական ձևը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:
Հավելված 1
ՀՀ առողջապահության նախարարի
2011 թվականի դեկտեմբերի 30-ի
N 34-Ն հրամանի
ՀՀ առողջապահության նախարարություն Բժշկական փաստաթուղթ Ձև ԾՀ 1
Կազմակերպության անվանում Հաստատված է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի
«__»___________թ. N________ հրամանով
ԹՈՔԻ ՔԱՂՑԿԵՂԻ ԴԵՊՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՁԵՎԱԹՈՒՂԹ
1.Ախտորոշում
2.Ազգանուն, անուն, հայրանուն
3.Սեռ 4. Տարիք
5. Բնակության վայր _______________________տարածաշրջան________________________________
_____________փողոց____________________տուն N_________________բն.______________________
__________________________հեռախոս ____________________________________________ սեփական,
կոմունալ, հանրակացարան (ընդգծել), գրանցման վայրից տարբեր բնակվելու դեպքում` նշել
_______________________________________________________________________________________
7. Կրթությունը` տարրական, թերի միջնակարգ, միջնակարգ, միջին մասնագիտական, բարձրագույն (ընդգծել)
8. Ամսաթվեր`
1) հիվանդացման_________________________________________________________________
2) առաջին անգամ դիմելու հայտնաբերման__________________________________________
3) ախտորոշման _________________________________________________________________
4) հոսպիտալացման_______________________________________________________________
9. Հոսպիտալացման վայր
10. Ռենտգենաբանական հետազոտության տվյալներ
11. Ախտաբանաանատոմիական հետազոտության տվյալներ
12. Հիվանդությունը հայտնաբերվել է բուժօգնության դիմելու արդյունքում, այդ թվում ստացիոնար հետազոտվելիս, կանխարգելիչ բժշկական զննությունների ընթացքում և այլն (նշել)
____________________________________________________________________________________
13. Օգտագործում է ծխախոտ □ Այո □ Ոչ
14. եթե ոչ, նախկինում օգտագործել է ծխախոտ □ Այո □ Ոչ 15. Եթե այո, ինչ տևողությամբ __________տարի
16. Ծխախոտի օգտագործման ձևը` սիգարետ, սիգար, ձեռքով պատրաստված ծխախոտ, այլ (ընդգծել)
17. Օրական օգտագործած ծխախոտի` սիգարետների միջին քանակը
18. Երկրորդային ծխի ենթարկվածությունը □ Այո □ Ոչ Եթե այո, ապա` □ ներկայում □ անցյալում
19. Եթե այո, ապա երկրորդային ծխի ենթարկվածության հիմնական վայրը
20 Հաղորդող կազմակերպության գտնվելու վայր, հեռախոս
21. Հաղորդողի պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն
Հավելված 2
ՀՀ առողջապահության նախարարի
2011 թվականի դեկտեմբերի 30-ի
N 34-Ն հրամանի
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
ԹՈՔԻ ՔԱՂՑԿԵՂԻ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
Ամսաթիվ Քարտ N Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության
անվանում Հիվանդի անուն, ազգանուն, հայրանուն Տարիք Բնակության վայր Ախտորոշում Ծանոթություն
Հավելված 3
ՀՀ առողջապահության նախարարի
2011 թվականի դեկտեմբերի 30-ի
N 34-Ն հրամանի
ՁԵՎԱԹՈՒՂԹ
ԹՈՔԻ ՔԱՂՑԿԵՂԻ ԴԵՊՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարարություն Բժշկական փաստաթուղթ Ձև ԾՀ 2
եռամսյակային
Կազմակերպության անվանում Հաստատված է Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարարի
«__»_____2___թ. N________ հրամանով
______________եռամսյակ ______2____տարի
Դեպքերի ընդհանուր թիվ այդ թվում`
կանայք տղամարդիկ
Դեպքերի
թիվ` որից
ծխողներ Դեպքերի թիվ որից ծխողներ Դեպքերի թիվ` որից
ծխողներ
Ծխախոտի օգտագործման տևողություն /տարիներ/ Երևան քաղաքի բնակիչներ Հայաստանի Հանրապետության այլ քաղաքների բնակիչներ Հայաստանի Հանրապետության գյուղական վայրերի բնակիչներ
մինչև 5 տարի
5-10 տարի
10-15 տարի
15-25 տարի
25 տարի և ավելի