Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2012-02-25-ից մինչև 2016-07-25։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2016-07-25Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 հունվարի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 60612025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

12 հունվարի 2012 թ.

ք. Երևան N 5-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 6-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցության գույքի և ֆինանսական միջոցների հայտարարագրի ձևը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցության գույքի և ֆինանսական միջոցների հայտարարագրի ներկայացման կարգը, հետևյալ կերպ.

1) համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները) ֆինանսական միջոցների մասով հայտարարագիրը ներկայացնում են.

ա. նախորդ ֆինանսական տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար, եթե գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետը ավարտվում է ընթացիկ տարվա հունվարի 1-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում.

բ. ընթացիկ տարվա հունվարի 1-ից մինչև գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետի ավարտի օրվան նախորդող ամսվա վերջին օրը ներառող ժամանակահատվածի համար, եթե գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետն ավարտվում է ընթացիկ տարվա հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում,

2) համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները) գույքի մասով հայտարարագիրը ներկայացնում են գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետի ավարտի ամսվա 1-ի դրությամբ:

Հայտարարագրման ենթակա է կուսակցությանը սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող անշարժ գույքը, իսկ որպես շարժական գույք հայտարարագրման են ենթակա կուսակցությանը սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող շարժական գույքի հետևյալ տեսակները` ավտոմոբիլային տրանսպորտի միջոց, անվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենա կամ մեխանիզմ, կցորդ, կիսակցորդ, օդային փոխադրամիջոց, ջրային փոխադրամիջոց: Հայտարարագրման ենթակա է նաև կուսակցությանը պատկանող 8 միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող թանկարժեք գույքը,

3) հայտարարագրի ձևը տրամադրում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Հայտարարագրի ձևի էլեկտրոնային տարբերակը կարող է ներբեռնվել կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից,

4) եթե հայտարարագրի բաժիններից որևէ մեկի տողերի թիվը բավարար չէ հայտարարագրման ենթակա բոլոր տեղեկությունները լրացնելու համար, ապա թղթային տարբերակում դրանք լրացվում և ներկայացվում են այդ բաժինն ընդգրկող նույնօրինակ (պատճենահանված) ձևաթղթերի վրա, իսկ էլեկտրոնային տարբերակում` այդ բաժինն ընդգրկող տողերն ավելացնելու միջոցով,

5) հայտարարագիրը լրացվում է լրացման ուղեցույցին համապատասխան (հավելված 1, 2): Յուրաքանչյուր էջի վերջում դրվում է կուսակցության ղեկավարի ստորագրությունը,

6) հայտարարագիրը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում է թղթային տարբերակով և էլեկտրոնային կրիչով` Adobe Acrobat (*.pdf) (Ադոբ Աքրոբատ (*.պդֆ)) տարբերակով` մեկ ֆայլի մեջ:

(2-րդ կետը խմբ. 31.01.12 N 21-Ն)

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2012թ. հունվարի 12-ի N 5-Ն որոշման

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

_______________________________________________________

Ժամանակաշրջանի սկիզբը ----- Ժամանակաշրջանի վերջը

Կուսակցության անվանումը

Պետական գրանցման օրը, ամիսը, տարեթիվը

Կուսակցության գտնվելու վայրը

Հայտարարագիրը բաղկացած է

Էջից

ստորագրություն

Հայտարարագրի ներկայացման օրը, ամիսը, տարեթիվը

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ

Գույքի տեսակը Անշարժ գույքի գտնվելու վայրը Գույքի նկատմամբ

իրավունքը Մակերես`

քառ.մետր,

հողամասի

դեպքում` հա,

Հավելված 1

Հայտարարագրի 1-ին էջի լրացման ուղեցույց

√ «ժամանակաշրջանի սկիզբը ---- ժամանակաշրջանի ավարտը» տողի վրա լրացվում է ֆինանսական միջոցների մասով հայտարարագիրը ներկայացնելու ժամանակահատվածը` նշելով ժամանակահատվածի սկզբի և ավարտի օրը, ամիսը, տարին.

√ «Կուսակցության անվանումը» - վանդակում լրացվում է հայտարարագիր ներկայացնող կուսակցության անվանումը.

√ «Պետական գրանցման օրը, ամիսը, տարին» - վանդակում լրացվում է հայտարարագիր ներկայացնող կուսակցության պետական գրանցման օրը, ամիսը, տարին.

√ «Կուսակցության գտնվելու վայրը» - վանդակում լրացվում է կուսակցության գտնվելու վայրը (մարզը, համայնքը, փողոցը և այլն).

√ «Հայտարարագիրը բաղկացած է» - վանդակում թվով և տառերով լրացվում է հայտարարագրի էջերի քանակը

√ «Հայտարարագիրը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը» - վանդակում լրացվում է հայտարարագիրը ընտրական հանձնաժողով ներկայացնելու օրը, ամիսը և տարեթիվը:

«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ» բաժնում լրացվում են կուսակցությանը սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող անշարժ գույքի վերաբերյալ տվյալները:

√ «Գույքի տեսակը» սյունակում լրացվում է անշարժ գույքի տեսակը (շենք և շինություն, հողամաս, ընդերքի մաս, մեկուսի ջրային օբյեկտ, անտառ, հողին ամրակայված այլ անշարժ գույք):

√ «Անշարժ գույքի գտնվելու վայրը» սյունակում լրացվում է համապատասխան տողում նշված անշարժ գույքի գտնվելու վայրի հասցեն:

√ «Գույքի նկատմամբ իրավունքը» սյունակում լրացվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքը (միանձնյա սեփականություն, ընդհանուր համատեղ սեփականություն, ընդհանուր բաժնային սեփականություն, անհատույց օգտագործում կամ վարձակալություն):

√ «Մակերես` քառ.մետր, հողամասի դեպքում` հա» սյունակում լրացվում է շենքի և շինության, հողին ամրակայված այլ անշարժ գույքի մակերեսը քառ. մետրերով, իսկ հողամասի, ընդերքի մասի, մեկուսի ջրային օբյեկտի, անտառի դեպքում` մակերեսը հեկտարով:

ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ

Գույքի տեսակը Շարժական գույքի մակնիշը և սերիան Գույքի նկատմամբ իրավունքը Թողարկման տարեթիվը

ԹԱՆԿԱՐԺԵՔ ԳՈՒՅՔԸ

(ԱՆՇԱՐԺ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ՉՆՇՎԱԾ ԵՎ 8 ՄԼՆ ԴՐԱՄԸ ԿԱՄ ԴՐԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՈՒՅՔ)

Թանկարժեք գույքի անվանում Թանկարժեք գույքի արժեքը Թանկարժեք գույքի արժույթը

(աղյուսակը լրաց. 31.01.12 N 21-Ն)

ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Արժույթի տեսակը Չափը

ԲԱԺՆԵՄԱՍ ԵՎ ՓԱՅԱԲԱԺԻՆ

Կազմակերպության անվանումը Ներդրման տեսակը

(բաժնետոմս կամ փայաբաժին) Կազմակերպությունում ներդրման չափը` %-ներով

ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

Եկամտի տեսակը Եկամուտ վճարողի անվանումը, գտնվելու վայրը (ֆիզիկական անձի դեպքում ազգանուն, անուն և հայրանուն, բնակության վայրը) Եկամտի չափը (գումարը) Արժույթի տեսակը

ստորագրություն

(հավելվածը լրաց., փոփ. 31.01.12 N 21-Ն)

Հավելված 2

Հայտարարագրի 2-րդ էջի լրացման ուղեցույց

«ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ» բաժնում լրացվում են կուսակցությանը սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող` սույն որոշմամբ նշված շարժական գույքի վերաբերյալ տվյալները:

√ «Գույքի տեսակը» սյունակում լրացվում է շարժական գույքի տեսակը (ավտոմոբիլային տրանսպորտի միջոց, անվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենա կամ մեխանիզմ, կցորդ, կիսակցորդ, օդային փոխադրամիջոց, ջրային փոխադրամիջոց):

√ «Շարժական գույքի մակնիշը և սերիան» սյունակում լրացվում են համապատասխան տողում նշված շարժական գույքի մակնիշը և սերիան (օրինակ` «ԲՄՎ 540 i», «Մերսեդես Բենց 500 SEL», «Տոյոտա RAV 4» և այլն):

√ «Գույքի նկատմամբ իրավունքը» սյունակում լրացվում է շարժական գույքի նկատմամբ իրավունքը (միանձնյա սեփականություն, ընդհանուր համատեղ սեփականություն, ընդհանուր բաժնային սեփականություն, անհատույց օգտագործում կամ վարձակալություն):

√ «Թողարկման տարեթիվը» սյունակում լրացվում է շարժական գույքի թողարկման տարեթիվը:

«ԹԱՆԿԱՐԺԵՔ ԳՈՒՅՔ (ԱՆՇԱՐԺ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ՉՆՇՎԱԾ ԵՎ 8 ՄԼՆ ԴՐԱՄԸ ԿԱՄ ԴՐԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՈՒՅՔ)» բաժնում լրացվում են անշարժ և շարժական գույք բաժիններում չնշված և 8 միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող ցանկացած գույքի վերաբերյալ տվյալները:

«Թանկարժեք գույքի անվանում» սյունակում լրացվում է թանկարժեք գույքի անվանումը:

«Թանկարժեք գույքի արժեքը» սյունակում լրացվում է թանկարժեք գույքի արժեքը:

«Թանկարժեք գույքի արժույթը» սյունակում լրացվում է թանկարժեք գույքի արժույթը:

«ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ» բաժնում արտացոլվում են կուսակցության դրամական միջոցների մասին տվյալները:

√ «Արժույթի տեսակը» սյունակի համապատասխան տողում նշվում է «Չափ» սյունակում նշված դրամական միջոցի արժույթի անվանումը (ՀՀ դրամ, ՌԴ ռուբլի և այլն):

√ «Չափը» սյունակի համապատասխան տողում լրացվում է հայտարարագիրը լրացնելու ամսվա 1-ի դրությամբ առկա դրամական միջոցների չափը (այդ թվում` բանկում ունեցած):

«ԲԱԺՆԵՄԱՍ ԵՎ ՓԱՅԱԲԱԺԻՆ» բաժնում լրացվում է հայտարարագրում նշված ժամանակահատվածում ձեռք բերված բաժնեմասերի (բաժնետոմսերի) և փայաբաժինների արժեքը` ձեռք բերման գնով:

√ «Կազմակերպության անվանումը» սյունակում լրացվում է այն կազմակերպության անվանումը, որտեղ կատարվել է ներդրումը:

√ «Ներդրման տեսակը» սյունակում լրացվում է կուսակցության ձեռք բերած բաժնեմասերի տեսակը (բաժնեմաս, փայ, բաժնետոմս, պարտատոմս, չեկ և այլն):

√ «Կազմակերպությունում ներդրման չափը` %-ներով» սյունակում լրացվում է կուսակցության ձեռք բերած բաժնեմասերի չափը տոկոսային արտահայտությամբ:

«ԵԿԱՄՈՒՏՆԵՐ» բաժնում արտացոլվում են հայտարարագրի ներկայացման ժամանակահատվածում ստացած եկամուտների մասին տվյալները:

√ «Եկամտի տեսակը» սյունակում լրացվում է կուսակցության կողմից ստացած եկամուտները (անդամակցության վճարներ, եթե դրանք նախատեսված են կուսակցության կանոնադրությամբ, նվիրատվություններ, «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով բյուջետային ֆինանսավորում և քաղաքացիական իրավական գործարքներից և օրենսդրությամբ չարգելված այլ եկամուտներ):

√ Անդամակցության վճարները և ստացված նվիրատվությունները ներկայացվում են ընդհանուր մեկ թվով:

√ «Եկամուտ վճարողի անվանումը, գտնվելու վայրը (ֆիզիկական անձի դեպքում` ազգանուն, անուն և հայրանուն, բնակության վայրը)» սյունակում լրացվում է կուսակցությանը եկամուտ վճարած կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը, բնակության վայրը:

√ Անդամակցության վճարների և նվիրատվությունների համար` անդամակցության վճար վճարող անձանց կամ նվիրատուի ազգանունը, անունը և հայրանունը, բնակության վայրը չի նշվում, այլ նշվում է հավաքական եզրույթ (օրինակ «կուսակցության անդամներ», «նվիրատու»):

√ «Եկամտի չափը (գումարը)» սյունակի համապատասխան տողում լրացվում է եկամտի չափը:

√ «Արժույթի տեսակը» սյունակի համապատասխան տողում նշվում է «Եկամտի չափը (գումարը)» սյունակում նշված գումարի (եկամտի) արժույթի անվանումը:

(հավելվածը փոփ., լրաց. 31.01.12 N 21-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։