ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունվարի 2012 թվականի N 57-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՐՏԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՎ ՇՐՋԱՆԱՌՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի N 48 որոշման 42-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կողմից Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակները՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. հունվարի 31
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2012 թվականի
հունվարի 26-ի N 57-Ա որոշման
Չ Ա Փ Ա Ք Ա Ն Ա Կ Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՐՏԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՎ ՇՐՋԱՆԱՌՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ
Բաժինը Խումբը Դասը Ծրագրի համարը Նախարարությունը, գերատեսչությունը Գումարը (հազ. դրամ)
1 2 3 4 5 6 7
01 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01 Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում, ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ, արտաքին հարաբերություններ
01 Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում
03 Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում
ՀՀ կառավարության աշխատակազմ
Գործուղումների և շրջագայությունների ծախսեր 50,000.0
Տեղեկատվական ծառայություններ 10,000.0
Ներկայացուցչական ծախսեր 40,000.0
Գրասենյակային նյութեր և հագուստ 3,000.0
Տրանսպորտային նյութեր 3,000.0
Այլ ծախսեր 10,000.0
ԸՆԴԱՄԵՆԸ 116,000.0
03 Արտաքին հարաբերություններ
03 Արտասահմանյան պատվիրակությունների ընդունելություններ
ՀՀ կառավարության աշխատակազմ
Այլ ծախսեր 3,000.0
ԸՆԴԱՄԵՆԸ 3,000.0
04 Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ
ՀՀ կառավարության աշխատակազմ
Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր 30,000.0
ԸՆԴԱՄԵՆԸ 30,000.0
ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԲՈԼՈՐ ԾՐԱԳՐԵՐՈՎ 149,000.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան