Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի ՆԻՍՏԻ N 43 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հուլիսի 2011 թվականի N 642-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի ՆԻՍՏԻ N 43 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի նիստի «Հայաստանի Հանրապետության էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագրի կատարմանն ուղղված Հայաստանի Հանրապետության կառավարության գործողությունների ծրագրի մասին» N 43 արձանագրային որոշման (այսուհետ` որոշում) պահանջների կատարումն ապահովելու նպատակով`

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` 2011 թվականի ընթացքում կազմակերպել Հայաստանի Հանրապետության էներգետիկ հաշվեկշռի կազմման նախապատրաստական աշխատանքները` օգտագործելով Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հնարավորությունները և համագործակցելով Հայաստանի Հանրապետության վիճակագրության ազգային ծառայության հետ, հիմնվելով Եվրոպական միության երկրներում կիրառվող նորմատիվային փաստաթղթերի վրա:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին`

1) որոշման 2-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով սույն որոշման ընդունմանը հաջորդող մինչև 2012 թվականի հունիսի 30-ը Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին ներկայացնել որոշման պահանջների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի և ազգային ստանդարտների ցանկը և դրանց մշակման ժամանակացույցը.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 2012 թվականի հունիսի 30-ը ընթացքում, որոշման N 2 աղյուսակի 2-րդ կետի պահանջների կատարման նպատակով, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն ներկայացնել առաջարկություններ էներգախնայողության բնագավառում նշված պետական մարմինների լիազորությունների սահմանների, ինչպես նաև գործառույթների վերաբերյալ:

(2-րդ կետը փոփ., լրաց. 29.12.11 N 1300-Ա )

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` մինչև 2012 թվականի հոկտեմբերի 30-ը`

1) ամփոփել սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն ներկայացված առաջարկությունները և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել որոշման կատարմանն ուղղված անհրաժեշտ իրավական ակտերի համալիր ցանկի ընդունման ժամանակացույցը.

2) ամփոփել սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն ներկայացված առաջարկությունները և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել էներգախնայողության ոլորտի պետական լիազոր մարմնի և Հայաստանի Հանրապետության պետական մարմինների համատեղ լիազորություններն ու գործառույթները սահմանող կարգ,

3) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` որոշման պահանջները կատարելու ընթացքում առաջնայնությունը տալ Հայաստան-ԵՄ ասոցացման գործընթացից բխող ակտերի մշակմանը:

(3-րդ կետը փոփ., լրաց. 29.12.11 N 1300-Ա )

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. հուլիսի 12

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։