«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 փետրվարի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 60612102
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
6 փետրվարի 2012 թ.
ք. Երևան N 25-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի ԹԻՎ 57-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի
1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 11-ի «Համապետական, Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արձանագրությունների ձևերը, ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրությունից քաղվածքի ձևը սահմանելու և կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 27-ի N 11-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 57-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.
1) որոշմամբ սահմանված N 4 հավելվածը «Ընտրողների ընդհանուր թիվը» տողից առաջ լրացնել նոր տողով.
«Էլեկտրոնային եղանակով քվեարկության մասնակցած ընտրողների թիվը (տողը նշվում է «Հանրապետության Նախագահի» և «ԱԺ համամասնական ընտրակարգով» ընտրությունների դեպքում)»,
2) որոշումը լրացնել նոր` N 5 հավելվածով.
«Հավելված N 5
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի 2011թ. օգոստոսի 11-ի
N 57-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
[նշվում է ընտրության անվանումը` «Հանրապետության Նախագահի» կամ «Ազգային Ժողովի համամասնական ընտրակարգով» բառերը] ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
[նշվում է քվեարկության օրը, ամիսը, տարեթիվը]
Արձանագրություն
Էլեկտրոնային եղանակով քվեարկության
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով Էլեկտրոնային եղանակով քվեարկության արդյունքները, արձանագրում է Վերահաշվարկի արդյունքում կենտրոնական ընտրական հանձնաժողովն արձանագրում է
Ընտրողների թիվը (Ը)
(լրացվում է էլեկտրոնային եղանակով քվեարկության ցուցակում ընդգրկված ընտրողների թիվը) Քվեարկության մասնակիցների թիվը (Մ) (լրացվում է էլեկտրոնային եղանակով քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը) (Ը) (Մ)
Անվավեր քվեաթերթիկների թիվը
Թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը կամ կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը (լրացվում է ըստ քվեաթերթիկի հերթականության) Կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը
(Վերահաշվարկի տվյալները)
1.
2.
3.
Թեկնածուին, կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը (տողը նշվում է մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում)
Արձանագրությունում տվյալները լրացվում են թվերով և տառերով
Ազգանուն, անուն, հայրանուն ստորագրություն Ազգանուն, անուն, հայրանուն ստորագրություն
Հանձնաժողովի նախագահ`
Նախագահի տեղակալ`
Քարտուղար՝
Անդամներ՝
Կ.Տ. Արձանագրությունը կազմվել է «____» ___________ 20 թ., ժամը____-ին:
_________________________________________________________________________________________
Վերահաշվարկ իրականացրած ԿԸՀ անդամների կազմը
Ազգանուն, անուն, հայրանուն ստորագրություն Ազգանուն, անուն, հայրանուն ստորագրություն
Հանձնաժողովի նախագահ`
Նախագահի տեղակալ`
Քարտուղար՝
Անդամներ՝
Կ.Տ. Վերահաշվարկի արդյունքներն արձանագրվել են «____» ___________ 20 թ., ժամը____-ին:»:
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ Տ. Մուկուչյան