Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 218 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1999-06-26-ից մինչև 2004-11-04։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2004-11-04Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

26 հունիսի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հունիսի 1999 թվականի N 441

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 218 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հեռահաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 218 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը.

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության տարածքում կապի բնագավառում գործունեություն ծավալելու վերաբերյալ N 60 լիցենզիայի վերախմբագրված և լրացված տարբերակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13-րդ կետով.

«13. Հատուկ պայմաններ

1. «Հեռահաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հեռախոսային խոսակցությունների գաղտնիության ապահովումը լիցենզավորողի պատասխանատվությունն է, որի համար պետք է ձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցները:

2. Չնայած վերոհիշյալին, լիցենզավորվողը պետք է թույլատրի հեռահաղորդակցությունների լսումները Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի և հեռահաղորդակցությունների լսումների հետ կապված այլ օրենսդրական ակտերի համաձայն: Նշված հեռահաղորդակցության լսումները կիրականացվեն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների կողմից այն սարքավորումներով և միջոցներով, որոնք կտրամադրի լիցենզավորվողը և որոնց վերաբերյալ կողմերը ժամանակ առ ժամանակ գրավոր համաձայնություն ձեռք կբերեն: Նշված սարքավորումները և միջոցները սեփականության իրավունքով կպատկանեն լիցենզավորվողին, կվերահսկվեն նրա կողմից, և դրանց օգտագործումը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների համար կլինի անվճար:

3. Լիցենզավորվողի կողմից վերոհիշյալ սարքավորումների տրամադրման հետ կապված ծախսերը կհամարվեն բաժնետոմսերի վաճառքի պայմանագրի 6.6-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված` լիցենզավորվողի ներդրումային ծրագրի անբաժանելի մասը:

4. Սույն լիցենզիայի հատուկ պայմաններն ուժի մեջ կմտնեն միայն լիցենզավորվողի և Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարության միջև գործող հաճախականությունների պայմանագրի պայմանների ու ժամկետների վերաբերյալ համատեղ համաձայնության գալուց հետո»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 26-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Վ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։