Հոդված 5
Հոդված 5.
Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 123.7-րդ հոդվածով.
«Հոդված 123.7.
Հետագա արտահանման պարտավորությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցը ներմուծման ժամկետի խախտմամբ վարելը
1. Հետագա արտահանման պարտավորությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցը ներմուծման ժամկետի խախտմամբ վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:»: