Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 8. Օրենսգրքի 124.6-րդ և 125-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Օրենսգրքի 124.6-րդ և 125-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 124.6. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելը, որի հետևանքով առաջացել է վթարային իրադրություն կամ ճանապարհատրանսպորտային պատահար, պատահարի մասնակից վարորդի կողմից պարտականությունները չկատարելը

1. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելը, որի հետևանքով առաջացել է վթարային իրադրություն`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

2. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելը, որի հետևանքով առաջացել է ճանապարհատրանսպորտային պատահար, եթե դա չի պարունակում հանցագործության հատկանիշներ`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

3. Ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից վարորդի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի պարտականությունները չկատարելը, եթե դա չի պարունակում հանցագործության հատկանիշներ`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

4. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված իրավախախտումներով վարչական վարույթ իրականացվում է պատահարի մասնակցի` պատահարի վայրում ներկայացրած գրավոր պահանջով կամ նախաքննության կամ հետաքննության մարմնի որոշման հիման վրա: Վարչական վարույթ իրականացվում է նաև պատահարի մասնակից տրանսպորտային միջոցի վերաբերյալ ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) պայմանագրով ապահովագրող կողմ հանդիսացող ապահովագրական ընկերության ներկայացուցչի` պատահարի օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում ներկայացրած գրավոր պահանջով, եթե նախքան ապահովագրական ընկերության ներկայացուցչի ժամանելը պատահարի վայր ոստիկանությունը պատահարի մասնակից տրանսպորտային միջոցները հանել է պատահարի վայրից:

5. Պատահարի մասնակիցների կողմից սույն հոդվածի չորրորդ մասով նախատեսված պահանջի բացակայությունը փաստվում է գրավոր համաձայնությամբ:

6. Սույն հոդվածի չորրորդ և հինգերորդ մասերով նախատեսված գրավոր պահանջի և գրավոր համաձայնության ձևաթղթերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։