Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.5-րդ հոդվածով.
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.5-րդ հոդվածով.
«Հոդված 19.5. Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնելու համար լիցենզիա տալու և դրա ժամկետը երկարաձգելու համար պետական տուրքի դրույքաչափերը
1) մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնելու
համար բազային տուրքի
500-ապատիկի չափով
2) մասնավոր պահնորդական
գործունեություն իրականացնելու
համար լիցենզիան վերաձևակերպելու
կամ կրկնօրինակը տալու համար սահմանված դրույքաչափի
10 տոկոսի չափով»: