Գլուխ 2 · ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 13. Հայաստանի Հանրապետության ստանդարտացման փաստաթղթերը
Հոդված 13. Հայաստանի Հանրապետության ստանդարտացման փաստաթղթերը
1. Հայաստանի Հանրապետությունում կիրառվող ստանդարտացման փաստաթղթերն են՝
1) ազգային ստանդարտները.
2) ստանդարտացման կանոնները և ուղեցույցները.
3) միջազգային ստանդարտները.
4) տարածաշրջանային, այդ թվում` եվրոպական և միջպետական ստանդարտները:
2. Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերում սահմանված պահանջները պետք է հիմնված լինեն գիտության, տեխնիկայի և տեխնոլոգիայի ժամանակակից նվաճումների, միջազգային, տարածաշրջանային ստանդարտների, ստանդարտացման կանոնների և նորմերի վրա` հաշվի առնելով արտադրանքի օգտագործման, աշխատանքի կատարման և ծառայության մատուցման պայմանները, և չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը: