Հոդված 4. Ստանդարտացման սկզբունքները
Հոդված 4. Ստանդարտացման սկզբունքները
1. Ստանդարտացման ազգային մարմինն ապահովում է Հայաստանի Հանրապետությունում ստանդարտացման գործունեության իրականացումը հետևյալ սկզբունքների համաձայն`
1) ազգային ստանդարտների մշակման, ընդունման և կամավոր կիրառման գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի կամավոր և հավասար մասնակցության իրավունքի պահպանում.
2) շահագրգիռ կողմերի փոխհամաձայնության վրա հիմնված ազգային ստանդարտների մշակում և ընդունում.
3) ստանդարտացման գործընթացի բոլոր փուլերում աշխատանքների թափանցիկություն և պատշաճ հանրային իրազեկում.
4) ստանդարտացման գործընթացում շահագրգիռ կողմերի համընդհանուր շահերի նկատմամբ որևէ անձնական շահի գերիշխման կանխարգելում.
5) ազգային ստանդարտների համապատասխանություն միմյանց և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը.
6) գիտության և տեխնոլոգիայի համաշխարհային նորարարական, առաջադիմական նվաճումների միջազգային (այդ թվում` եվրոպական) ստանդարտացման կանոնների և արդյունքների հաշվի առնում.
7) միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների մշակում` հաշվի առնելով աշխարհագրական, կլիմայական և հիմնարար տեխնոլոգիական բնույթի տարբերությունների առկայությունը.
8) գործողության մեջ դրված ազգային ստանդարտների և դրանց փոփոխությունների պատշաճ ծանուցում բոլոր շահագրգիռ կողմերին.
9) ստանդարտացման աշխատանքների իրականացում տեխնիկական հանձնաժողովների միջոցով: