«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 փետրվարի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 60012127
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
22 փետրվարի 2012 թ.
ք. Երևան N 48-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 308-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի հունիսի 6-ի «Էլեկտրաէներգետիկական և ջերմամատակարարման համակարգերի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվության ներկայացման կարգը հաստատելու մասին» N 308-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` էլեկտրաէներգետիկական և ջերմամատակարարման համակարգերի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվության ներկայացման կարգում (այսուհետ` Կարգ), կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«3) 2-2 ձևով սահմանված տեղեկատվությունը` կիսամյակային կտրվածքով` մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 25-ը:».
2) Կարգի N 2 հավելվածի 2-2 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`
Ռ. Նազարյան
Հավելված
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2012 թվականի փետրվարի 22-ի
N 48-Ն որոշման
«Ձև 2-2
_____________________________________________________________
(ընկերության անվանումը)
_____________________________________________________________
(վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող կայանի անվանումը և տեսակը)
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱԴՐՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
201.... թ. ..........................................-ից 201.... թ. .......................................... –ը
(նշել ժամանակաշրջանը)
NN Չափի միավորը Աճողական ընթացիկ տարվա սկզբից Հաշվետու ժամանա-կաշրջանի կտրվածքով (կիսամյակ) ընդամենը այդ թվում՝ ըստ ամիսների
………. ………. ………. ………. ………. ……….
1 2 3 4 5 6 7 8 9 10 11
1 Էլեկտրական էներգիայի արտադրությունը հազ. կՎտժ
2 Էլեկտրական էներգիայի օգտակար առաքումը(տ.1 - (տ.3.1 + տ4.1)) հազ. կՎտժ
3 Էլեկտրական էներգիայի ծախսը սեփական և տնտեսական կարիքների համար՝
3.1 բնեղեն արտահայտությամբ հազ. կՎտժ
3.2 տոկոսային արտահայտությամբ ((տ.1) -ի նկատմամբ) %
4 Էլեկտրական էներգիայի տեխնոլոգիական կորուստները կայանի տարրերում՝
4.1 բնեղեն արտահայտությամբ հազ. կՎտժ
4.2 տոկոսային արտահայտությամբ ((տ.1) -ի նկատմամբ) %
5 Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձից գնված էլեկտրական էներգիայի քանակը, սակագինը և արժեքը, ընդամենը հազ. կՎտժ
դրամ/կՎտժ
մլն դրամ
1. Սույն ձևով սահմանված տեղեկատվությունը ներկայացվում է կիսամյակային կտրվածքով` մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 25-ը:
________________________________________
(ընկերության ղեկավարի ստորագրությունը)
Կ.Տ. __________________________________________»:
(անունը, ազգանունը)