Հոդված 10
Հոդված 10.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-ին, 17.2-րդ, 17.3-րդ, 17.4-րդ և 17.5-րդ հոդվածներով.
«Հոդված 17.1. Դիտարկումն իրականացնող անձանց իրավունքները
1. Դիտարկումն իրականացնող անձինք իրենց լիազորություններն իրականացնելիս իրավունք ունեն`
ա) տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցչի մասնակցությամբ անարգել մուտք գործելու տնտեսավարող սուբյեկտի դիտարկվող ստորաբաժանումներ.
բ) պահանջելու փաստաթղթեր, տվյալներ և այլ տեղեկություններ, բացատրություններ, տեղեկանքներ, որոնք անմիջականորեն առնչվում են իրենց իրավասության շրջանակներում իրականացվող դիտարկման նպատակներին.
գ) անհրաժեշտության դեպքում դիտարկումներին ներգրավելու տնտեսավարող սուբյեկտի մասնագետներին` տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի համաձայնությամբ.
դ) սահմանելու ժամկետներ` բացահայտված այն թերությունների և խախտումների վերացման համար, որոնք չեն առաջացնում քրեական կամ վարչական պատասխանատվություն.
ե) դիտարկման ցանկացած փուլում առանձին հարցերի պարզաբանման նպատակով դիտարկմանը ներգրավելու տնտեսավարող սուբյեկտի կողմից իրականացվող տնտեսական գործունեության ոլորտի համապատասխան մասնագետների և թարգմանիչների: