«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 սեպտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 uեպտեմբերի 2004 թվականի N 1282-Ա
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱUԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերով` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաuտանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված շենքերից հետ վերցնել տարածքներ և դրանք անհատույց oգտագործման իրավունքով հատկացնել նույն նախարարության համակարգում գործող, շենքային պայմաններից զուրկ և իրենց գործունեությունն այլ կազմակերպությունների շենքերում կազմակերպած պետական ոչ առևտրային կազմակերպություններին` համաձայն հավելվածի:
2. Հայաuտանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` մեկամuյա ժամկետում պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ համատեղ ապահովել uույն որոշման հավելվածում նշված տարածքների անհատույց oգտագործման պայմանագրերի` uահմանված կարգով կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով անհատույց oգտագործման իրավունքով տարածքներ զբաղեցրած պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2004 թ. uեպտեմբերի 14
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
uեպտեմբերի 9-ի N 1282-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
NN ը/կ ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության այն պետական ոչ առևտրային կազմակերպությունների անվանումները, որոնց անհատույց oգտագործման իրավունքով հատկացվում է տարածք Անհատույց հատկացված տարածքի չափը (քառ. մ) ՀՀ կրթության և գիտության նախարարության այն պետական ոչ առևտրային կազմակերպությունների անվանումները, որոնց ամրացված շենքերից հատկացվում է տարածք
1. (կետն ուժը կորցրել է 07.07.11 N 942-Ն)
2. (կետը չեղյալ է ճանաչել 23.02.12 N 201-Ն)
3. (կետն ուժը կորցրել է 23.09.09 N 1098-Ն)
4. (կետն ուժը կորցրել է 07.07.11 N 942-Ն)
5. (կետն ուժը կորցրել է 07.07.11 N 942-Ն)
6. ՀՀ կրթության և գիտության նախարարության Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հենակետային վարժարան 590 Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ
(Հավելվածը փոփ. 23.09.09 N 1098-Ն, 07.07.11 N 942-Ն, 23.02.12 N 201-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան