Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 278 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

20 հուլիսի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հուլիսի 1999 թվականի N 471

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 278 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 8-ի «Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության ձևով պետական գույքի մասնավորեցման կարգը հաստատելու մասին» N 278 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

որոշմամբ հաստատված բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության ձևով պետական գույքի մասնավորեցման կարգում`

ա) ուժը կորցրած ճանաչել 15-րդ կետի «զ», «է», 16-րդ կետի «զ», «է», 17-րդ կետի «է», «ը» ենթակետերը.

բ) 19-րդ կետի հինգերորդ պարբերությունը «արձանագրություն` 3 օրինակից» բառերից հետո լրացնել «արժեթղթերի գրանցման համար պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը» բառերով.

գ) 26-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Եթե ընկերության մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված է որոշակի տոկոսին համապատասխան բաժնետոմսերն անհատույց օտարել տեղական ինքնակառավարման մարմիններին կամ հանձնել պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների տնօրինությանը, ապա բաժնետոմսերի քանակում պետք է պահպանվի օտարված կամ այդ մարմինների տնօրինությանը հանձնված բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված համամասնությունը». դ) կարգին կից «Հայտ ֆիզիկական անձանց համար», «Հայտ իրավաբանական անձանց համար»,

«Հայտ մասնավորեցվող ընկերության (ձեռնարկության) աշխատավորական կոլեկտիվի անդամների

համար» ձևերից հանել «որից___________________դրամ` սեփականաշնորհման սերտիֆիկատներով»

(գումարը տառերով և թվերով)

բառերը, իսկ «Արձանագրություն բաժանորդագրության արդյունքների

ամփոփման» ձևից` «այդ թվում` սեփականաշնորհման սերտիֆիկատներով _____________դրամ»

(թվերով և տառերով)

բառերը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Վ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։