Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

20 հուլիսի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հուլիսի 1999 թվականի N 472

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի հունիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին» հրամանագրի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը և Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը` դրանք միացնելով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության համակարգն ընդգրկում է տարածքային հարկային տեսչությունները, տարածաշրջանային մաքսատները և մաքսային կետերը:

2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության օրենսդրական և այլ իրավական ակտերում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մեջ չընդգրկված պետական կառավարման հանրապետական մարմինների լուծարման և վերակազմավորման գործընթացի իրականացմանն ուղղված միջոցառումների մասին» N 1 որոշման 5-րդ կետի «է» ենթակետը և 1995 թվականի հոկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության վերակազմավորման մասին» N 61 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հուլիսի 20-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Վ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։