«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 հուլիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հուլիսի 1999 թվականի N 478
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1999/2000 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԵՎ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1999/2000 ուսումնական տարվա ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի ընդունելության պետական պատվերը (կցվում է):
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության 1999/2000 ուսումնական տարվա ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի ընդունելության պետական պատվերը տեղադրողը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունն է:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հուլիսի 22-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Վ. Սարգսյան
Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
հուլիսի 22-ի N 478 որոշմամբ
Հայաստանի Հանրապետության 1999/2000 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ԵՎ դոկտորանտուրայի ընդունելության պետական պատվերը
NN
ը/կ Գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման ձևը Ընդամենը Ուսուցման ձևը
ստացիոնար հեռակա
1. Ասպիրանտուրա 344 224 120
2 Դոկտորանտուրա 3 3 -
Ընդամենը 347 227 120