Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ ՀՀ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղվածքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2011-12-02-ից մինչև 2022-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

1 դեկտեմբերի 2011 թվականի N 47

32. Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի նախագծի ցուցանիշներում փոփոխություններ ԿԱՏԱՐԵԼՈՒ մասին

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

1. Հավանություն տալ`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2011 թվականի սեպտեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի նախագծի ցուցանիշներում կատարվելիք փոփոխություններին (տեղեկանքը կցվում է).

2) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և լիագումար նիստում Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման արդյունքներով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների, պատգամավորական խմբերի, խմբակցությունների և անհատ պատգամավորների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված առաջարկությունների և եզրակացությունների ամփոփաթերթիկին (այսուհետ` ամփոփաթերթիկ) (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`

1) հաշվի առնելով սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հավանության արժանացած փոփոխությունները` լրամշակել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի նախագիծը.

2) Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի նախագծի լրամշակված տարբերակը (այսուհետ` նախագիծ) ամփոփաթերթիկի հետ միասին ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` ապահովել նախագիծը և ամփոփաթերթիկը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով (Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում նախագծի քննարկումը վերսկսելուց առնվազն 24 ժամ առաջ) ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. դեկտեմբերի 2

Երևան

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

Ա Մ Փ Ո Փ Ա Թ Ե Ր Թ Ի Կ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։