Հոդված 3
Հոդված 3.
Օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Լիազորված մարմինը սահմանում է Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերով կամ տրված թույլտվության հիման վրա իրականացվող օդային հաղորդակցությունների պայմանները, հաստատում է չվերթերի չվացուցակը, համաձայնագրերով կամ տրված թույլտվություններով նախատեսված պայմաններին և ծավալներին համապատասխանության նպատակով գրանցում կամ հաստատում է կիրառվելիք սակագները և չվերթերի ծրագրերը:»: