ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 մարտի 2012 թվականի N 277-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ԹԻՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2318-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1.1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, այդ թվում՝ փրկարարական ծառայության հաստիքների հետևյալ թիվը`
Ընդհա-նուր թիվը Փրկարարական ծառայության հաստիքներ` Քաղաքա-ցիական ծառա-յողներ Տեխնիկական սպասարկող անձնակազմ
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայություն 3529
3294, որից՝ գործուղված հաստիքներ են` 59 176
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա 20
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունում 1
Հայաստանի Հանրապետության այլ պետական մարմիններում, օտարերկրյա այլ պետություններում, միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներ 5
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը սույն որոշման 1-ին կետի աղյուսակի 3-րդ սյունակի վերջին տողով նախատեսված՝ 5 հաստիքների պահպանման համար լրացուցիչ միջոցներ չեն հատկացվում:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության թվաքանակը սահմանելու մասին» N 2318-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. մարտի 16
Երևան