ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՉՈՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին Պ-1329-01.02.2012-ՊԻ-010/0
Հեղինակ` Դավիթ Հարությունյան
2. 1988-1994թթ. ընթացքում հայերի
նկատմամբ Ադրբեջանի ոճրագործությունները 1915-1923թթ. Թուրքիայի և Ադրբեջանի կողմից կազմակերպված և իրականացված ցեղասպանության շարունակություն ճանաչելու մասին Պ-412-24.12.2008, 24.02.2012 -ԱՀ-012/0
Հեղինակ` Լարիսա Ալավերդյան
3. «Տոների և հիշատակի օրերի մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքում
լրացում կատարելու մասին Պ-1269-07.11.2011-ՊԻ-010/0
Հեղինակներ` Լարիսա Ալավերդյան, Ստյոպա Սաֆարյան, Արմեն Մարտիրոսյան, Անահիտ Բախշյան
4. «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Կ-1356 -15.03.2012-ԳԿ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1. ա) ՀՀ Նախագահի առարկությամբ
Ազգային ժողով վերադարձված
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում
փոփոխություններ և լրացումներ
կատարելու մասին» Կ-1265 -01.11.2011-ԳԲ-010/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) ՀՀ Նախագահի առարկությամբ
Ազգային ժողով վերադարձված
«Պետական տուրքի մասին»
Հայաստանի Հանրապետության
օրենքում լրացում կատարելու
մասին» Կ-1265.1 -02.11.2011-ԳԲ-010/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2. ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Կ-1355 -14.03.2012-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Գույքի նկատմամբ իրավունքների
պետական գրանցման մասին»
Հայաստանի Հանրապետության
օրենքում լրացում և փոփոխություն
կատարելու մասին Կ-1355.1 -14.03.2012-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Ավելացված արժեքի հարկի
մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքում լրացում կատարելու մասին Կ-1355.2 -14.03.2012-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
3. ՀՀ միջազգային պայմանագրերի վավերացում.
1. 2012 թվականի փետրվարի 24-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային
զարգացման ընկերակցության միջև «Սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի
լրացուցիչ ֆինանսավորում» ֆինանսավորման համաձայնագիր Ն-1357-15.03.2012-ԱՀ,ՖՎ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
2. 2012 թվականի փետրվարի 15-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և Զարգացման միջազգային բանկի միջև «Զարգացման քաղաքականության երրորդ ծրագիր» փոխառության համաձայնագիր Ն-1358 -15.03.2012-ԱՀ,ՖՎ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
3. 2012 թվականի փետրվարի 15-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային
զարգացման ընկերակցության միջև «Զարգացման քաղաքականության երրորդ ծրագիր» ֆինանսավորման համաձայնագիր Ն-1359 -15.03.2012-ԱՀ,ՖՎ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
4. 2012 թվականի փետրվարի 24-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և Զարգացման միջազգային բանկի միջև «Համայնքային ջրամատակարարման ծրագիր» փոխառության համաձայնագիր Ն-1360-15.03.2012-ԱՀ,ՖՎ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ Ս. Նիկոյան
19 մարտի 2012 թվականի,
քաղ. Երևան
ԱԺՈ-318-Ն