Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ «ՎԱՀԱԳՆԻ» ԹԱՂԱՄԱՍԻ ՆԵՐԹԱՂԱՄԱՍԱՅԻՆ ՓՈՂՈՑՆԵՐՆ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ

16 մարտի 2012 թ. N 420-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ «ՎԱՀԱԳՆԻ» ԹԱՂԱՄԱՍԻ ՆԵՐԹԱՂԱՄԱՍԱՅԻՆ ՓՈՂՈՑՆԵՐՆ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ, 3-րդ կետերով և 3-րդ բաժնի կանոններով, ինչպես նաև հաշվի առնելով «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի 24.01.2012թ. հ. 06 գրությունը՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Անվանակոչել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի «Վահագնի» թաղամասի ներթաղամասային փողոցներն ըստ հետևյալ անվանումների՝

Թաղամասի գլխավոր փողոց

1-ին տեղամաս - Արարատի փողոց

- Արա լեռ փողոց

2-րդ և 13-րդ տեղամաս - Ներսես Շնորհալու փողոց

Սիամանթոյի փողոց Ռուբեն Զարդարյան փողոց

Ռուբեն Սևակի փողոց

Լևոն Շանթի փողոց

Հովհաննես Երզնկացու փողոց

Ղևոնդ Ալիշանի փողոց

Գրիգոր Տաթևացու փողոց

3-րդ տեղամաս -Արաքսի փողոց

Քասախի փողոց

Արփայի փողոց

Վեդիի փողոց

Մեղրիի փողոց

Որոտանի փողոց

Դեբեդի փողոց

4-րդ և 5-րդ տեղամաս -Հատիսի փողոց

Բազումի փողոց

Սիփանի փողոց

Նեմրութի փողոց

Վարագայի փողոց

Գանձասարի փողոց

Գեղամա լեռների փողոց

2. Ուժը կորցրած ճանաչել Աջափնյակ համայնքի ավագանու 10.11.2005թ. հ. 9 և հ. 10 որոշումները։

Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։