«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 մարտի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 10612154
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
16 մարտի 2012 թ.
ք. Երևան N 49-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 238-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 5-ի «Գիտահետազոտական աշխատանքների և սորտափորձարկումների համար Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող մշակաբույսերի սերմերի առավելագույն քանակները սահմանելու մասին» N 238-Ն հրամանի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Նախարար Ս. Կարապետյան
Հավելված
ՀՀ գյուղատնտեսության նախարարի
2012 թ. մարտի 16-ի
N 49-Ն հրամանի
«Հավելված
ՀՀ գյուղատնտեսության նախարարի
2005 թ. դեկտեմբերի 5-ի
N 238-Ն հրամանի
ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՍՈՐՏԱՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ՍԵՐՄԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՆԵՐԸ
Մշակաբույսը Սերմերի զանգվածը
(տոննա)
1. Ցորեն 3000
2. Գարի 2000
3. Տարեկան (աշորա) 200
4. Տրիտիկալե 250
5. Հաճար 200
6. Եգիպտացորեն 150
7. Լոբի 100
8. Սիսեռ 200
9. Ոլոռ 180
10. Ոսպ 120
11. Սոյա 100
12. Ծխախոտ 0.7
13. Կտավատ 40
14. Գետնանուշ 50
15. Սորգո 10
16. Կարտոֆիլ 4000
17. Կաղամբ 0.3
18. Ծաղկակաղամբ 0.2
19. Լոլիկ 0.2
20. Վարունգ 1
21. Տաքդեղ 0.2
22. Սմբուկ 0.3
23. Ճակնդեղ 20
24. Գազար 1
25. Սոխ 2
26. Սխտոր 800
27. Բողկ 1.5
28. Ամսական բողկ 0.6
29. Սպանախ 30
30. Մաղադանոս 5
31. Սամիթ 10
32. Ձմերուկ 4
33. Սեխ 4
34. Դդում 4
35. Դդմիկ 4
36. Առվույտ 25
37. Կորնգան 150
38. Վիկ 120
39. Արևածաղիկ 15
40. Երեքնուկ միամյա (Շաբդար) 25
41. Ոզնախոտ հավաքովի 15
42. Ժիտնյակ 15
43. Մարգագետնային սիզախոտ 15
»: