«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 մարտի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 11612168
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
16 մարտի 2012 թ.
ք. Երևան N 127-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
2012 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԹԵՄԱՆ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ, ԱՆՎԱՆԱԳԻՆԸ, ՏՊԱՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի ԹԻՎ 104-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.
1. Հաստատել 2012 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը, համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2011 թվականի մարտի 14-ի «2011 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը հաստատելու և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2010թ. դեկտեմբերի 28-ի թիվ 797-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» թիվ 104-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
հրամանի հավելվածի «15-րդ», «25-րդ» և «28-րդ» կետերը ուժը կորցրած ճանաչել:
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարար Մ. Վարդանյան
ՀաՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2012 թվականի մարտի16-ի
թիվ 127-Ն հրամանի
2012 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԹԵՄԱՆ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ, ԱՆՎԱՆԱԳԻՆԸ ԵՎ ՏՊԱՔԱՆԱԿԸ
Հ/հ Փոստային վճարման պետական նշանների անվանումը Քանակը Գործողության մեջ դնելու ժամկետը Անվանագինը
(դրամ) Տպաքանակը
(հատ)
1. Հայկական բանակի ստեղծման 20-ամյակը 2 նամականիշ I եռամսյակ 50 000 x 2 200
280
2. Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության անդամակցության 20-ամյակը 1 նամականիշ I եռամսյակ 50 000 350
3. Վեցերորդ նույնատիպ թողարկում 7 նամականիշ II եռամսյակ 10
25
50
70
100
120
280 500 000
500 000
500 000
1 000 000
500 000
1 000 000
600 000
4. Տիգրան Չուխաջյանի ծննդյան 175-ամյակը 1 նամականիշ II եռամսյակ 330 40 000
5. Գայի (Հայկ Բժշկյանց) ծննդյան 125-ամյակը 1 նամականիշ II եռամսյակ 280 40 000
6. Ակադեմիկոս Հովսեփ Օրբելու ծննդյան
125-ամյակը 1 նամականիշ II եռամսյակ 280 40 000
7. «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման 20-ամյակը 1 նամականիշ II եռամսյակ 380 40 000
8. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը 1 նամականիշով ծրար II եռամսյակ 350 10 000
9. Միջազգային. Եվրոպա 2012. Այցելություն 1 նամականիշ II եռամսյակ 350 50 000
10. Հայկական տպագրության հիմնադրման 500-ամյակը. Երևանը՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք Գեղաթերթիկ 1 նամականիշով II եռամսյակ 560 30 000
11. Կրոն. Էջմիածնի գանձեր 3 նամականիշ II եռամսյակ 200
220
450 40 000 x 3
12. Պերճ Պռոշյանի ծննդյան 175-ամյակը 1 նամականիշ II եռամսյակ 170 40 000
13. Ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանի ծննդյան 125-ամյակը 1 նամականիշ II եռամսյակ 170 40 000
14. Մանկական ֆիլատելիա 2 նամականիշ II եռամսյակ 100
120 40 000 x 2
15. Լուսինե Զաքարյանի ծննդյան 75-ամյակը 1 նամականիշ II եռամսյակ 220 40 000
16. Համատեղ թողարկում. Հայաստան-Ռումինիա 2 նամականիշ III եռամսյակ 120
230 40 000 x 2
17. Սայաթ-Նովայի ծննդյան
300-ամյակը Գեղաթերթիկ 1 նամականիշով III եռամսյակ 560 30 000
18. Սպորտ. 30-րդ Օլիմպիական խաղեր. Լոնդոն 3 նամականիշ III եռամսյակ 200
200
200 40 000 x 3
19. Սպորտ. Հայաստանը՝ 2011 թվականի Շախմատի աշխարհի չեմպիոն 2 նամականիշ III եռամսյակ 200
280 50 000 x 2
20. Սպորտ. Օլիմպիական չեմպիոններ. Իսրայել Միլիտոսյան, Մնացական Իսկանդարյան, Հրաչյա Պետիկյան, Արմեն Նազարյան Գեղաթերթիկ 4 նամականիշով III եռամսյակ 120
120
120
120 30 000
21. Հայաստանի ազգային պատկերասրահ 2 նամականիշ III եռամսյակ 220
280 40 000 x 2
22. Կրոն. Եկեղեցիներ Գեղաթերթիկ 3 նամականիշով III եռամսյակ 200
200
160 30 000
23. Հայկական մշակույթ. «Անուշ» օպերա 1 նամականիշով բացիկ III եռամսյակ 240 1 000
24. Պետական պարգևներ. Փառքի շքանշան. Մովսես Խորենացու մեդալ 1 նամականիշով միակողմանի 2 բացիկ IV եռամսյակ 240
240 1 000 x 2
25. Համատեղ թողարկում. Հայաստան-Հնդկաստան 2 նամականիշ IV եռամսյակ 120
230 40 000 x 2
26. Մշակութային օջախներ 1 նամականիշով 2 բացիկ IV եռամսյակ 240
240 1 000 x 2
27. Հայաստանի Հանրապետության տեսարժան վայրեր 1 նամականիշով բացիկ IV եռամսյակ 240 1 000
28. Անանիա Շիրակացու ծննդյան 1400-ամյակը Գեղաթերթիկ 1 նամականիշով IV եռամսյակ 870 30 000
29. Հայաստանի ֆլորա և ֆաունա. Կարմիր գիրք 2 նամականիշ IV եռամսյակ 230
330 40 000 x 2
30. Ավանդական արտադրություն. Կոնյակագործություն. Հայաստանում կոնյակի արտադրության 125-ամյակը 1 նամականիշ IV եռամսյակ 300 40 000
31. Թադևոս Մինասյանցի ծննդյան
100-ամյակը 1 նամականիշ IV եռամսյակ 170 40 000
32. Մետաքսյա Սիմոնյան 1 նամականիշով միակողմանի բացիկ IV եռամսյակ 240 1 000
33. Հնագիտական գտածոներ. Աշխարհի ամենահին կոշիկը և կնոջ փեշը՝ Արենի -1, Մ.թ.ա. 3880-3800թթ. 2 նամականիշ IV եռամսյակ 300
300 40 000 x 2
34. Հետախույզներ 3 նամականիշ IV եռամսյակ 200
200
200 40 000 x 3
35. Սուրբ Սարգսի տոնը 1 նամականիշ IV եռամսյակ 280 40 000
36. Նոր Տարի և Սուրբ Ծնունդ 1 նամականիշ IV եռամսյակ 220 50 000
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ջիլավյան