ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մարտի 2012 թվականի N 295-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված գույքը (արտադրական, տնտեսական գույք, գործիքներ և այլ հիմնական միջոցներ)` համաձայն հավելվածի, օտարել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր:
2. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով՝ 2012 թվականի հունվարի 11-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ վարչության պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.
3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով.
4) աճուրդի հաղթողի կողմից (այսուհետ` գնորդ) առաջարկված գնի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` համաձայն հավելվածի, վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման պայմանագիր:
4. Սահմանել, որ գնորդը գույքի վաճառքի գումարը պետք է վճարի աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից տասնօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. մարտի 19
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2012 թվականի
մարտի 15-ի N 295-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ դասական աճուրդով օտարման ենթակա գույքի
NN
ը/կ Անվանումը Քանակը
(հատ) Ձեռքբերման
տարեթիվը Գույքի (միավորի) գնահատված արժեքը
(դրամ) Գույքի (միավորի) մեկնարկային գինը
(դրամ) Գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը
(դրամ)
70 տոկոս և ավելի մաշվածք ունեցող
1. Օդափոխիչ ԲԿ-1500 1 1979 թ. 20000 20000 600
2. Օդափոխիչ ԲԿ-1500 2 1990 թ. 20000 20000 600
3. Օդափոխիչ ՄԱՈՒ -244 1 1992 թ. 18000 18000 600
4. Օդափոխիչ ՄԱՈՒ -244 2 1992 թ. 18000 18000 600
5. Օդափոխիչ (կոնդիցիոներ) ԲԿ -1500 3 1980 թ. 20000 20000 600
6. Օդափոխիչ (կոնդիցիոներ) 1 1991 թ. 18000 18000 600
7. Տպիչ Lj 1100 1 2004 թ. 23000 23000 600
8. Համակարգիչ Daewօօ iոtel P III-450 1 2004 թ. 50000 50000 600
9. Համակարգիչ Daewօօ iոtel P III - 450 1 2004 թ. 35000 35000 600
10. Մոնիթոր Daewօօ -15 2 2004 թ. 15000 15000 600
11. Լազերային տպիչ Lj 1200 1 2004 թ. 30000 30000 600
12. Համակարգիչ PIII-700 MHZ 1 2004 թ. 40000 40000 600
13. Բազմացնող սարք «Caոօո» 1 2004 թ. 40000 40000 600
14. Մոնիթոր GMV LCD 17 4 2006 թ. 20000 20000 600
15. Մոնիթոր BENQ LCD 17 1 2007 թ. 20000 20000 600
16. Լազերային տպիչ Epsօո 1110 1 2007 թ. 45000 45000 600
17. Պրինտեր (պատճ. մեք.) MF 5730 1 2007 թ. 40000 40000 600
18. Լազերային տպիչ 1022 1 2007 թ. 30000 30000 600
19. Պատճենահանող սարք «Caոօո FC-220» 1 2004 թ. 40000 40000 600
20. Պատճենահանող սարք «Caոօո MF-3110» 1 2006 թ. 40000 40000 600
Ընդամենը 28
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան