Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ, ԲՈՂՈՔՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Քաղվածքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2012-04-03-ից մինչև 2022-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

29 մարտի 2012 թվականի N 12

2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզից իշխանության կենտրոնական մարմիններ ուղղված քաղաքացիների դիմումների, բողոքների Եվ առաջարկությունների վերլուծության արդյունքների մասին

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզից իշխանության կենտրոնական մարմիններ ուղղված քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկությունների վերլուծության արդյունքների մասին հաղորդումը` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. ապրիլի 3

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թ.

մարտի 29-ի նիստի N 12

արձանագրային որոշման

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ՀՀ կառավարության աշխատակազմ Կոտայքի մարզից ստացված քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների քննարկման մասին

ՀՀ կառավարության աշխատակազմ 09.01.2012թ.-ից 15.03.2012թ.-ը Կոտայքի մարզից ստացվել են 67 քաղաքացիների առաջարկություններ, դիմումներ և բողոքներ, որից`

· Բնակարանային խնդիրների վերաբերյալ – 6

· Կրթություն (մանկապարտեզ, դպրոց) - 3

· Բնակ.և հողատարածքների սեփականաշնորհում - 4

· Նպաստ և կեսաթոշակ – 6

· Դրամական օժանդակություն տրամադրելու – 17

· Աշխատանք և չվճարված աշխատավարձ – 4

· Այլ բնույթի – 27

ՀՀ կառավարության աշխատակազմ ստորաբաժանումներում քննարկման արդյունքում համապատասխան հանձնարարականներով քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկման են ուղարկել հիմնականում

· ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն – 16

· ՀՀ կրթության նախարարություն – 4

· ՀՀ տարածքային կառավարման նախարարություն – 5

· Կոտայքի մարզպետարան – 13

Մարմնի անվանումը Դիմումների քանակը Պատասխանվել է Տրվել է դրական լուծում Տրվել է պարզաբանում Մերժվել է Ծանոթություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարություն 16 16 3 10 3 մերժումները պայմանավորված են դրամական օգնության տրամադրմամբ

ՀՀ կրթության նախարարություն 4 4 1 2 1 տարբեր

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն 5 5 3 2 - տարբեր

ՀՀ Կոտայքի մարզապետարան 16 16 10 6 1 մերժումները պայմանավորված են դրամական օգնության տրամադրմամբ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։