Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
29 մարտի 2012 թվականի N 12
2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզից իշխանության կենտրոնական մարմիններ ուղղված քաղաքացիների դիմումների, բողոքների Եվ առաջարկությունների վերլուծության արդյունքների մասին
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզից իշխանության կենտրոնական մարմիններ ուղղված քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկությունների վերլուծության արդյունքների մասին հաղորդումը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. ապրիլի 3
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2012 թ.
մարտի 29-ի նիստի N 12
արձանագրային որոշման
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՀՀ կառավարության աշխատակազմ Կոտայքի մարզից ստացված քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների քննարկման մասին
ՀՀ կառավարության աշխատակազմ 09.01.2012թ.-ից 15.03.2012թ.-ը Կոտայքի մարզից ստացվել են 67 քաղաքացիների առաջարկություններ, դիմումներ և բողոքներ, որից`
· Բնակարանային խնդիրների վերաբերյալ – 6
· Կրթություն (մանկապարտեզ, դպրոց) - 3
· Բնակ.և հողատարածքների սեփականաշնորհում - 4
· Նպաստ և կեսաթոշակ – 6
· Դրամական օժանդակություն տրամադրելու – 17
· Աշխատանք և չվճարված աշխատավարձ – 4
· Այլ բնույթի – 27
ՀՀ կառավարության աշխատակազմ ստորաբաժանումներում քննարկման արդյունքում համապատասխան հանձնարարականներով քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկման են ուղարկել հիմնականում
· ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն – 16
· ՀՀ կրթության նախարարություն – 4
· ՀՀ տարածքային կառավարման նախարարություն – 5
· Կոտայքի մարզպետարան – 13
Մարմնի անվանումը Դիմումների քանակը Պատասխանվել է Տրվել է դրական լուծում Տրվել է պարզաբանում Մերժվել է Ծանոթություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարություն 16 16 3 10 3 մերժումները պայմանավորված են դրամական օգնության տրամադրմամբ
ՀՀ կրթության նախարարություն 4 4 1 2 1 տարբեր
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն 5 5 3 2 - տարբեր
ՀՀ Կոտայքի մարզապետարան 16 16 10 6 1 մերժումները պայմանավորված են դրամական օգնության տրամադրմամբ