Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

27 oգոստոսի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 օգոստոսի 1999 թվականի N 545

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում դիմորդների ընդունելության հետևյալ արտոնությունները`

ա) քննությունները դրական միավորներով հանձնած դիմորդներից պահուստային տեղերի հաշվին, ուսումնական հաստատության ընդունող հանձնաժողովի որոշմամբ մրցույթից դուրս ընդունվում են`

1-ին ու 2-րդ խմբերի և մինչև 16 տարեկան մանկուց հաշմանդամները, որոնց, բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի եզրակացության համաձայն, տվյալ մասնագիտությամբ սովորելը հակացուցված չէ` միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դիմորդների ընդունելության` օրենքով սահմանված բժշկական հակացուցումների ցանկին համապատասխան.

Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) և 1-ին խմբի հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները, համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության կողմից տրված վկայականների.

երկկողմանի ծնողազուրկ և մինչև տվյալ ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ը 18 տարին չլրացած անձինք.

բժշկական հիմնարկներում ավելի քան 5 տարվա կրտսեր բուժաշխատողի աշխատանքային ստաժ ունեցող դիմորդները (միջին մասնագիտական պետական բժշկական ուսումնական հաստատություններ ընդունվողների համար).

բ) քննությունները դրական միավորներով հանձնած դիմորդներից մրցույթից դուրս, անվճար ուսուցման տեղերի հաշվին (յուրաքանչյուր մասնագիտության գծով` 1 տեղ) ընդունվում են պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները.

գ) միջնակարգ հանրակրթական դպրոցը ոսկե կամ արծաթե մեդալով, մասնագիտական տեխնիկական ուսումնարանները (հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա), միջին մասնագիտական և պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները գերազանցության դիպլոմով ավարտած դիմորդները, հանրակրթական կամ մասնագիտական առարկաների գծով աշխարհի, Եվրոպայի, Հայաստանի Հանրապետության առաջնության մրցումների (օլիմպիադաներ, մրցույթներ) և միջազգային մրցումների (օլիմպիադաներ, մրցույթներ) հաղթողներն ու մրցանակակիրները համապատասխան մասնագիտությունների գծով ընդունվում են միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններ` առանց ընդունելության քննությունների, տվյալ մասնագիտության պետական պատվերով ուսուցմամբ տեղերի հաշվին, ուսումնական հաստատության ընդունող հանձնաժողովի որոշմամբ:

Միջնակարգ հանրակրթական դպրոցը ոսկե կամ արծաթե մեդալով, պետական բարձրագույն ուսումնական հաստատությունը գերազանցության դիպլոմով ավարտած դիմորդներն ընդունվում են բժշկական միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններ` առանց ընդունելության քննությունների, տվյալ մասնագիտության պետական պատվերով ուսուցմամբ տեղերի հաշվին, ուսումնական հաստատության ընդունող հանձնաժողովի որոշմամբ.

դ) սույն կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները, ովքեր դիմել են ընդունվելու միայն վճարովի հիմունքներով ուսուցմամբ մասնագիտությունների գծով, ընդունվում են մրցույթից դուրս` ուսման վարձը պարտադիր վճարելու պայմանով և ազատվում են ընդունելության համար սահմանված վարձի վճարումից:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի օգոստոսի 27-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Վ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։